General information
Date
              07 October, 2023
          Document type
              Կարգ
          Accepting person
              Scientific advice
          Document number
              68/6
          Document Status
              Works
          «Երեվանի Պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդների համար նախապատրաստական դասընթացների իրականացման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում (այսուհետև՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) դիմորդների համար բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման ընթացակարգը: 
- Կարգը մշակված է ՀՀ «Կրթության մասին» օրենքի, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ-ի 2022-2026 թվականների զարգացման ռազմավարական ծրագրի հիման վրա: 
- Մասնաճյուղը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ բակալավրի կրթական ծրագրով՝ առկա և հեռակա ուսուցմամբ դիմորդների համար։ 
- Նախապատրաստական դասընթացներին մասնակցությունը վճարովի է: