General information
Date
31 October, 2015
Document type
Կանոնադրություն
Accepting person
Scientific advice
Document Status
Repeal the orders
Heading image
ԵՊՀ ԻՄ Տնտեսագիտության ֆակուլտետի կանոնադրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կանոնադրությունը սահմանում է ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ ԵՊՀ ԻՄ) Տնտեսագիտության ֆակուլտետի (այսուհետ ֆակուլտետ) գործունեության իրավական հիմքերը: 

  2. Սույն կանոնադրությունը ԵՊՀ ֆակուլտետի օրինակելի կանոնադրության հիման վրա մշակվում և ընդունվում է ֆակուլտետի գիտական խորհրդում, 

  3. Սույն կանոնադրությունը հաստատվում է ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդում: 

  4. Սույն կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են նույն կարգով: 

  5. Ֆակուլտետը ստեղծվում, վերակազմակերպվում կամ լուծարվում է միայն ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի որոշմամբ: 

  6. Ֆակուլտետի օրինակելի կանոնադրության և ֆակուլտետի կանոնադրության դրույթների միջև հակասություն առաջանալու դեպքում գործում են օրինակելի կանոնադրության դրույթները: 

  7. Ֆակուլտետի պաշտոնական անվանումն է` հայերեն`Տնտեսագիտության ֆակուլտետ ռուսերեն`Факультет Экономики անգլերեն` The Faculty of Economics 

  8. Ֆակուլտետի գտնվելու վայրն է` ՀՀ Տավուշի մարզ ք. Իջևան, Ուսանողական 3: 

  9. Ֆակուլտետը ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային առանձին ստորաբաժանում է, որն իր կանոնադրությանը համապատասխան օժտված է իրավունքներով և կրում է պարտականություններ: 

  10. Ֆակուլտետն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությամբ, իր կանոնադրությամբ, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ-ի կառավարման մարմինների, ֆակուլտետի կառավարման մարմինների` իրենց իրավասության շրջանակում ընդունած իրավական ակտերով: 

  11. Ֆակուլտետն ունի կնիք (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով), սահմանված կարգով կարող է ունենալ նաև պաշտոնաթուղթ (բլանկ), խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

©2026 All rights reserved.