General information
Date
27 January, 2017
Document type
Կանոնադրություն
Accepting person
Scientific advice
Document Status
Works
Heading image
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կանոնադրություն

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

  1. Սույն կանոնադրությունը ‹‹ԵՊՀ›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության հիմնադրույթներին համապատասխան սահմանում է մասնաճյուղի հումանիտար գիտությունների(ՀԳ) ֆակուլտետի հայոց լեզվի և հայ գրականության ամբիոնի կառուցվածքը, գործառույթները, կառավարումը, ամբիոնի ստեղծման պրոֆեսորադասախոսական կազմի ձևավորման, վերակազմավորման և լուծարման սկզբունքները: 

  2. Ամբիոնը մասնաճյուղի ֆակուլտետի կառուցվածքային հիմնական ուսումնագիտական ստորաբաժանումն է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, կազմակերպում և իրականացնում է ուսումնական գործընթաց, ուսումնամեթոդական, հետազոտական և կազմակերպչական աշխատանքներ, բարձրորակ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստում, նրանց որակավորման բարձրացման և վերաորակավորման գործընթացներ: 

  3. Ամբիոնի ստեղծման, վերակազմավորման և լուծարման մասին որոշումները, կառուցվածքը, իրավասությունները և գործունեության սկզբունքները կարգավորվում են ԵՊՀ ԻՄ-ի, ՀԳ ֆակուլտետի կանոնադրություններով և սույն կանոնադրությամբ:

©2025 All rights reserved.