General information
Date
30 November, 2024
Document type
Որոշում
Receiving body
Scientific advice
Document number
77/2
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վահան Աղաբաբյանի 2023-2024 ուստարվա գործունեությունը բավարար գնահատելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 11-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 11-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վահան Աղաբաբյանի 2023-2024 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար,
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վահան Աղաբաբյանի 2023-2024 ուստարվա հաշվետվությունն ըստ ԵՊՀ ԻՄ 2022-2026թթ․ ռազմավարական ծրագրի հարցի վերաբերյալ հաղորդումն ընդունել ի գիտություն։