ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ և 4-րդ կուրսերի ուսանողուհիներ Հասմիկ Քոքոբելյանը, Հայկուհի Քոքոբելյանը, Սեդա Ամիրջանյանը, Ասպրամ Հովհաննիսյանը, Ռոզա Ադամյանը և Նազելի Եսայանը Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ զեկուցումներով հանդես եկան ս.թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային համալսարանի Օտար լեզուների ինստիտուտի կողմից իրականացված «Ժամանակակից լեզվաբանությունը բազմաչափ տարածության մեջ. արհեստական բանականությունն ընդդեմ ավանդույթի» («В многомерном пространстве современной лингвистики: искусственный интеллект vs традиция») թեմայով միջազգային երիտասարդական համաժողովում:

Միջազգային համաժողովում ընդգրկված էին Ռուսաստանի առաջատար լեզվաբաններ, ոլորտի օտարերկրյա փորձագետներ, ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, երիտասարդ մասնագետներ և ուսանողներ:

ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Նազելի Եսայանը համաժողովում հանդես եկավ «Մանկավարժական էթիկան վիրտուալ տարածության ոլորտում. ռուսերենի՝ որպես օտար լեզվի արդյունավետ ուսուցումը» թեմայով զեկուցմամբ:

Հասմիկ Քոքոբելյանը, Սեդա Ամիրջանյանը և Հայկուհի Քոքոբելյանը ներկայացրին «Խաղային տեխնոլոգիայի ալգորիթմը» թեմայով զեկուցում:

Ասպրամ Հովհաննիսյանը և Ռոզա Ադամյանը հանդես եկան «Ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությունը ուսանողների էմոցիոնալ բնավորության ձևավորման վրա. ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման հեռանկարներ» և «Արդիական կրթական առցանց հարթակները ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասընթացներում» թեմաներով զեկուցումներով:

Համաժողովից հետո մասնակիցները ստացան հավաստագրեր:

Միջազգային համաժողովին մասնակցած ուսանողները մեզ հետ զրույցի ընթացքում շնորհակալություն հայտնեցին համաժողովի կազմակերպիչներին՝ միջազգային հարթակում դրսևորվելու հնարավորության, իրենց գիտական ղեկավարին՝ մասնագիտական աջակցության համար:

Սիրով շնորհավորելով մեր ուսանողներին՝ ցանկանում ենք նրանց մասնագիտական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:

©2024 All rights reserved.