General information
Date
28 October, 2017
Document type
Ընթացակարգ
Accepting person
Scientific advice
Document number
Որոշում 27 / 28․10․17
Document Status
Works
ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն ընթացակարգով սահմանվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (Այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) պրոֆեսորադասախոսական համակազմի մրցութային ընտրության, պաշտոնների տեղակալման կարգն ու պայմանները, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական համակազմի պաշտոնների նկարագրությունը:
Սույն ընթացակարգի ընդունման իրավական հիմքեր են՝ «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրությունը և ԵՊՀ ԻՄ ներքին իրավական ակտերը:
ԵՊՀ ԻՄ-ում պրոֆեսորադասախոսական համակազմի պաշտոնների տեղակալումն իրականացվում է բաց մրցութային ընտրության միջոցով՝ մինչև 5 տարի ժամկետով: