General information
Date
09 October, 2025
Document type
Որոշում
Accepting person
Scientific advice
Document number
83 / 3
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ հայտարարելու մասին (2025-2026 ուստարի)
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 20-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է
1. ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա ներքին գիտական դրամաշնորհների ֆինանսավորման նպատակով կազմակերպել գիտական թեմաների հայտերի մրցույթ,
2. Հաստատել մրցույթի հրավերի փաթեթը՝ համաձայն հավելվածի, 3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրամանագրման պահից։