General information
Date
09 October, 2025
Document type
Ծրագիր
Accepting person
Scientific advice
Document number
Հավելված 3
Document Status
Works
Heading image
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ (ԹԵՄԱՏԻԿ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԲՈՒՀԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ (2025-2026 ուստարի)

1.1. Հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների (այսուհետ՝ Թեմա) հայտերի (այսուհետ՝ Հայտ) ներբուհական մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ) անցկացվում է՝ համաձայն ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) գիտխորհրդի 2025թ․ սեպտեմբերի 27-ի թիվ 83/3 որոշման։ 

1.2. ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ կամ Մասնաճյուղ) թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացման համար միանվագ դրամաշնորհներ կտրամադրի անհատների և գիտաուսումնական խմբերի (այսուհետ՝ Խումբ) նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված Թեմաներին: 

1.3. Թեմայի շրջանակներում իրականացված հետազոտության արդյունքները գիտական ամսագրերում հրապարակելիս անհրաժեշտ է նշել Մասնաճյուղի կողմից ստացած աջակցության մասին. 

Հետազոտությունն իրականացվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ֆինանսական աջակցությամբ՝ _____ վերնագրով թեմայի շրջանակներում:

©2025 All rights reserved.