General information
Date
10 January, 2026
Document type
Ընթացակարգ
Accepting person
Scientific advice
Document Status
Works
Heading image
Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգ

1. Սույն ընթացակարգով սահմանվում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) ամբիոնի վարիչի (այսուհետ՝ ամբիոնի վարիչ) պաշտոնի թեկնածուների առաջադրման, ընտրությունների անցկացման և ամբիոնի վարիչին պաշտոնում հրամանագրման կարգը: 

2. ԵՊՀ ԻՄ ամբիոններն ըստ ենթակայության լինում են համամասնաճյուղային, ֆակուլտետային և այլ կառուցվածքային ստորաբաժանումների: 

3. Ամբիոնի գործունեությունն իր իրավասության սահմաններում կազմակերպում և ղեկավարում է ամբիոնի վարիչը, որն ընտրվում է 5 տարի ժամկետով: 

4. Ֆակուլտետային ամբիոնի վարիչն ընտրվում է ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում: Ֆակուլտետային ամբիոնի վարիչի ընտրության մասին ֆակուլտետի գիտական խորհրդի ընդունած որոշումը հաստատվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ: 

5. Համամասնաճյուղային ամբիոնի վարիչն ընտրվում է ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդում: 6. Ամբիոնի վարիչի գործունեությունը համարվում է գիտամանկավարժական աշխատանք

©2026 All rights reserved.