Educational programme:
Հայոց լեզու և գրականություն
Type:
Bachelor
Programme academic year:
2025/2026
Mode of study:
Full time
Credit:
6
Number:
0302/ Բ27
1-ին կիսամյակ
15/45/ 0
4 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Description
ուսանողներին ներկայացնել ժամանակակից հայերենի հնչյունական համակարգն իր տարբեր հատկանիշներով, ուսումնասիրել խոսքային ավելի մեծ միավորները՝ վանկը, հնչաբառը, հնչանախադասությունը, շեշտը և հնչերանգը, զինել ուղղագրությանը և ուղղախոսությանը վերաբերող տեսական և գործնական-կիրառական կարողություններով և հմտություններով, ինչպես նաև բառային համակարգերն իրենց տարբեր հատկանիշներով, ուսուցանել տեսական գիտելիքների գործնական կիրառությունը:

Դասընթացի խնդիրները.
1. ուսանողին ներկայացնել ժամանակակից հայոց լեզվի հնչյունական, հնչյունափոխական առանձնահատկությունները,
2. բացատրել ուղղախոսության-ուղղագրության նորմերը,
3. լեզվաքերականական գիտելիքների հիման վրա խոսքի և նրա միավորների վերլուծության կարողությունների ձևավորումը,
4. կարևորել բառերի` իբրև լեզվի ինքնուրույնաբար գործածվող հիմնական միավորների դերը խոսքում,
5. իմաստաբանության, բառապաշարի շերտերի, դարձվածաբանության յուրացմամբ հարստացնել ուսանողների բառապաշարը, կիրառելի դարձնել հոմանիշների, հականիշների, համանունների, հարանունների, դարձվածքների գործածությունը,
6. ներկայացնել բառերի ծագման ու նրանց պատմական կյանքի, բառարանների կազմման, նրանց տեսակների, բառագիտական նշանակության և այլ հարցերի ուսումնասիրությունը,
7. ձևավորել լեզվաքերականական գիտելիքների հիման վրա խոսքի և նրա միավորների վերլուծության կարողությունների ձևավորումը:
Purpose of the Course

Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու «Հնչյունաբանություն» և «Բառագիտություն» գիտակարգերի առանցքային հասկացությունները և դրանց բովանդակությունը, դերը հայերենի կառուցվածքային տարբեր մակարդակների միավորների համակարգում,
2. զանազանելու հնչյունափոխական առանձնահատկությունները, գրանշանների և հնչյունների փոխհարաբերությունը,
3. ներկայացնելու հայոց լեզվի հնչյունաբանության և բառագիտության տարբեր բաժինների հիմնադրույթները և դրանց ներքին կապերը,
4. վերարտադրելու բառիմաստի տեսակներն ու փոփոխությունները,
5. ներկայացնելու ժամանակակից հայերենի բառապաշարի հատկանիշները, բառերի ձևաիմաստային խմբերի դասակարգման սկզբունքները, բառակազմական օրինաչափությունները,
6. բացահայտելու «Հնչյունաբանություն» և «Բառագիտություն» գիտակարգերի դերը հայերենի կառուցվածքային տարբեր մակարդակների միավորների համակարգում,
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1.կատարելու հնչյունաբանական վերլուծություն,
2.ճիշտ տարբերակելու հնչյունափոխության բոլոր տեսակները,
3.գործնականում կիրառելու ուղղագրության և ուղղախոսության վերաբերյալ գիտելիքները և ունակությունները,
4.կատարելու ձևույթաբանական և բառակազմական վերլուծություն, բնագրերի հիման վրա ճիշտ տարբերակելու տարբեր բառերի ծագումը, կրած ձևաիմաստային փոփոխությունները,
5.կատարելու բառակազմական վերլուծություններ, նկարագրելու բառերի կառուցվածքային օրենքներն ու օրինաչափությունները,
3.նկարագրելու բառապաշարի դասակարգման սկզբունքները և խոսքային միջավայրում ճիշտ օգտվելու տարբեր բառաշերտերից,
4.օգտվելու լեզվաբանական տարբեր բառարաններից, հայթայթելու տեղեկատվություն և գործառելու,
5.տեքստերում և բանավոր խոսքում ճիշտ գործառելու ձևաիմաստային տարբեր խմբի բառերը,
6.բացատրելու դարձվածքների կազմությունն ու գործածության ոճական նպատակը,
գ. ընդհանրական /փոխանցելի կարողություններ
1.կատարելու լեզվաբանական հետազոտություններ,
2.հաստատելու միջառարկայական կապեր,
3.հակադրելու, մշակելու, ընդհանրացնելու և մեկնաբանելու լեզվաբանական տարբեր աղբյուրներից հայթայթած տեղեկատվությունը:
Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն
2. խոսքային կամ բանավոր մեթոդ
3. բացատրական մեթոդ
4. համագործակցային աշխատանք
5. տեսասահիկների կիրառում թեմաների ուսուցման ընթացքում
6. մտագրոհ
7. ռեֆերատներ:
Evaluation Methods and Criteria
1-ին ընթացիկ քննություն. բանավոր հարցում, առավելագույնը՝ 4 միավոր արժեքով:
2-րդ ընթացիկ քննություն. գրավոր աշխատանք, առավելագույնը՝ 4 միավոր արժեքով:
Ինքնուրույն աշխատանք. առավելագույնը՝ 4 միավոր արժեքով (2 առաջադրանք՝ յուրաքանչյուրը՝ առավելագույնը 2 միավոր արժեքով):
Եզրափակիչ քննություն. բանավոր հարցում, առավելագույնը՝ 8 միավոր արժեքով (3 հարց՝ յուրաքանչյուրը
առավելագույնը 3, 3, 2 միավոր արժեքներով):
Միավորների քայլը՝ 0,2 միավոր է:
Main sections of the course
Թեմա 1. Հայերենի տեղը աշխարհի լեզուների շարքում. հայերենի զարգացման փուլերը: Հայերենի հնչյունական համակարգը. այբուբենի հատկանիշները: Հնչյուն և հնչույթ. հնչույթ և գրանշան:
Թեմա 2. Ձայնավորների դասակարգումը. բաղաձայնների դասակարգումը:
Թեմա 3. Շեշտը հայերենում. վանկ. տողադարձ:
Թեմա 4. Հնչյունափոխությունը և նրա տեսակները:
Թեմա 5. Հայերենի ուղղագրության սկզբունքները. ուղղագրական բարեփոխումներ:
Թեմա 6. Բառագիտություն. նրա ենթաբաժինները: Բառային մենիմաստություն և բազմիմաստություն. բառիմաստի փոփոխություն. բառերի ձևաիմաստային խմբերը:
Թեմա 7. Բառապաշար. նրա հատկանիշները: Բառապաշարի շերտերը և դրանց դասակարգումը:
Թեմա 8. Բառակազմություն: Ձևույթը և նրա տեսակները:
Թեմա 9. Բարդություններ, նրանց տեսակները:
Թեմա 10. Դարձվածաբանություն. դարձվածային միավորների հատկանիշները և դասակարգումը:
Թեմա 11. Բառարանագրություն. բառարանների տիպերը:
Basic Bibliography
  • Աբեղյան Մ.٫ Հայոց լեզվի տեսություն٫ Երկեր, Զ հատոր, Երևան, 1974:
  • Առաքելյան Վ., Խաչատրյան Ա., Էլոյան Ս., Ժամանակակից հայոց լեզու, հտ. 1-ին /հնչյունաբանություն և բառագիտություն/, Երևան, 1979:
  • Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու /Բառագիտություն/٫ Երևան, 1993:
  • Մարգարյան Ա., Ժամանակակից հայոց լեզու, /Հնչյունաբանություն/, Երևան, 1997:
  • Ջահուկյան Ջ., Աղայան Էդ., Առաքելյան Վ., Քոսյան Վ., Հայոց լեզու, 1-ին մաս., Ա պրակ, Երևան, 1980:
  • Սուքիասյան Ա.٫ Ժամանակակից հայոց լեզու /հնչյունաբանություն, բառագիտություն, բառակազմություն/, Երևան, 1982:
  • Սուքիասյան Ա., Սուքիասյան Ք., Ֆելեքյան Մ., Ժամանակակից հայոց լեզու /հնչյունաբանություն, բառագիտություն/, Երևան, 2017:
©2026 All rights reserved.