Educational programme:
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Type:
Bachelor
Programme academic year:
2025/2026
Mode of study:
Full time
Credit:
6
Number:
0105/Բ 22
1-ին կիսամյակ
30/30/0
4 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Description
ուսանողներին ծանոթացնել ՄՏԴ-ում ուսուցանվող կարևորագույն մեծությունների, ինչպես նաև հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսումնասիրման մեթոդիկաներին:
Purpose of the Course
ուսանողներին ծանոթացնել ՄՏԴ-ում ուսուցանվող կարևորագույն մեծությունների, ինչպես նաև հանրահաշվական և երկրաչափական նախագիտելիքների ուսումնասիրման մեթոդիկաներին:
Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու բնական թիվ, ներկայացնելու և բնութագրելու բնական թվի տասնորդական գրառումը, բացատրելու բնական թվերի նկատմամբ կատարվող գործողությունները և նկարագրելու նրանց կատարման ալգորիթմները:
2. սահմանելու ռացիոնալ թիվ (սովորական կոտորակ, անկանոն կոտորակ, կանոնավոր կոտարակ), նկարագրելու կոտորակների նկատմամբ կատարվող գործողությունները, սահմանելու և բնութագրելու խառը թիվ, տասնորդական կոտորակ, անվերջ պարբերական տասնորդական կոտորակ, իռացիոնալ թիվ, իրական թիվ, բացատրելու թվաբանական արմատ և ռացիոնալ ցուցիչով աստիճան գործողությունները, սահմանելու կոտորակային հանրահաշվական
արտահայտություն:
3.սահմանելու բազմանդամ (մեկ փոփոխականի), ներկայացնելու բազմանդամի ստանդարտ տեսքը, բնութագրելու բազմանդամի նույնական ձևափոխության տրամաբանությունը, բացատրելու բազմադամը արտադրիչների վերլուծելու անհրաժեշտությունը:
4.սահմանելու ֆունկցիա, ֆունկցիայի որոշման և արժեքների տիրույթ հասկացությունները, ներկայացնելու ֆունկցիայի գրաֆիկի տրման ձևերը, բացատրելու ֆունկցիայի մի շարք հատկություններ (զույգ, կենտ, աճող, նվազող, մոնոտոն ֆունկցիա) , սահմանելու գծային ֆունկցիա, քառակուսային ֆունկցիա, բացատրելու ուղիղ և հակադարձ համեմատականությունների գաղափարը:
5.սահմանելու մեկ փոփոխականով հավասարում, անհավասարում, սահմանելու հավասարման արմատ գաղափարը, նկարագրելու հավասարման և անհավասարման լուծման մեթոդները և նրանց լուծումների բազմությունը, սահմանելու համակարգ և համախումբ հասկացությունները և բացատրելու նրանց լուծման մեթոդները:
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. կատարելու գործողություններ բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի նկամամբ՝ օգտվելով բաժանելիության հայտանիշներից, թվի կանոնական վերլուծությունից, ամենամեծ ընդհանուր բազմապատիկից:
2. կատարելու գործողություններ հանրահաշվական և ռացիոնալ արտահայտությունների նկատմամբ,
3. կատարելու գործողություններ բազմությունների նկատմամբֈ
4. կառուցելու գծային, քառակուսային և աստիճանային ֆունկցիաների գրաֆիկները, կատարելու դրանց ձևափոխությունները:
5. լուծելու տոկոսին և թվի մասին վերաբերող տեքստային խնդիրներ:
6. լուծելու գծային, քառակուսային հավասարումներ և անհավասարումներ, ինչպես նաև դրանցից կազմված համակարգեր և համախմբեր:
գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ
1. կիրառելու հաշվողական հնարները տարրական դպրոցում:
2. լուծելու մաթեմատիկայի հիմնական հասկացություններին վերաբերող և դրանց իմաստը բացահայտող խնդիրներ և վարժություններ:
Teaching and Learning Styles and Methods
1. դիտում,
2. զրույց,
3. գրավոր աշխատանքների անցկացում և արդյունքների վերլուծություն,
4. մանկավարժամեթոդական գիտափորձ:
Evaluation Methods and Criteria
Եզր գնահ
1-ին ընթացիկ քննություն. գրավոր աշխատանք առավելագույնը 4 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն. գրավոր աշխատանք առավելագույնը 4 միավոր:
Եզրափակիչ քննություն. գրավոր հարցում՝ առավելագույնը 9 միավոր:
Մասնակցության միավոր. առավելագույնը՝ առավելագույնը 3 միավոր:
Գնահատման քայլը 0,1 է։
Main sections of the course
Թեմա 1. Բնական թվեր: Ռացիոնալ թվեր: Իրական թվեր: Թեմա 2. Հանրահաշվական արտահայտություններ: Կոտորակային–ռացիոնալ արտահայտություններ: Իռացիոնալ արտահայտություններ: Թեմա 3. Հավասարումներ և անհավասարումներ: Հավասարություններ և անհավասարություններ: Թեմա 4. Ֆունկցիա:
Basic Bibliography
  • Իսկանդարյան Ս., Իսկանդարյան Ս., «Տարրական դասարաններում թվաբանական գործողությունների ուսուցման մեթոդիկան»: Ուսումնամեթոդական ձեռնարկ: Երևան, 2014:
  • Իսկանդարյան Ս., Իսկանդարյան Ս., «Տարրական դասարաններում մեծությունների ուսուցման մեթոդիկան»: Ուսումնամեթոդական ձեռնարկ: Երևան, 2014:
  • Գործնական առաջադրանքներ, ՏԴՄՈՒՄ, 2-րդ կուրս, ամբիոնի ձեռնարկ:
  • Իսկանդարյան Ս., Իսկանդարյան Ս., Տարրական դպրոցում տեքստային խնդիրների ուսուցումը: Երևան, 2010.
  • Истомина Н.Б., «Методика обучения математике в начальных классах». -М., LINKA-PRESS, 1997.
  • Տարրական դպրոցի «Մաթեմատիկա» դասընթացի դասագրքերը (1-4-րդ դասարաններ):
©2026 All rights reserved.