- Main
- ԵՊՀ ԻՄ թափուր պաշտոնների տեղակալման մրցույթ
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ թափուր պաշտոնների տեղակալման համար.
Գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի վարիչ,
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ,
Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ,
Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ:
Թեկնածուներին ներկայացվող պահանջները
Ամբիոնի վարիչի մրցույթին կարող է մասնակցել 65 տարին չլրացած այն անձը, որն ունի.
ամբիոնի ուղղվածությանը համապատասխան կամ հարակից մասնագիտությամբ գիտական աստիճան,
առնվազն հինգ տարվա ակադեմիական աշխատանքի ստաժ,
վերջին հինգ տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (ՄԳՇ) հրապարակված առնվազն երկու գիտական աշխատանք (հոդված) և բացի դրանից՝ ունի նաև «Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգի»9-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված կարգով հաշվարկված գիտահետազոտական ու ուսումնամեթոդական գործունեության առնվազն վեց միավոր:
Բացառություն են կազմում արվեստի բնագավառի ամբիոնների վարիչների պաշտոնների հավակնորդները, որոնք պետք է ունենան առնվազն 7 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, վերջին 5 տարում մասնակցած լինեն առնվազն 3 հանրապետական կամ միջազգային ցուցահանդեսների և ունենան առնվազն մեկ հրատարակված գիտական (գիտամեթոդական) կամ ուսումնամեթոդական աշխատանք:
Թեկնածուների առաջադրումը
Ամբիոնի վարիչի թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ:
Առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Առաջադրման համար փաստաթղթերի փաթեթը թեկնածուները պետք է ներկայացնեն ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղարին: Փաթեթը պետք է ներառի.
դիմումը՝ տնօրենի անունով,
կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
ամբիոնի վարիչի թեկնածուի ծրագիրը,
ինքնակենսագրությունը,
բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) և գիտական աստիճանի դիպլոմի պատճենները,
հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը,
որակավորման բարձրացում անցնելու մասին վկայականը (առկայության դեպքում),
մասնագիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թ. ապրիլի 10-ն է:
Փաստաթղթերը ներկայացվում են ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղարին, հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար Մհեր Աթոյանին (հեռ.՝ 093 31-78-47, էլ. հասցե՝ gitqartib@ysu.am):