General information
Date
07 May, 2026
Document type
Որոշում
Accepting person
Scientific advice
Document number
90
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դոցենտ Մարատ Զուրաբյանի և Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Մուշեղ Սարուխանյանի համահեղինակությամբ «Բառերի բուլգակովյան աշխարհը. Ռուս-հայերեն ստուգաբանական բառարան» ուսումնաօժանդակ ձեռնարկը երաշխավորելու մասին
Ղեկավարվելով ‹‹Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 17-րդ ենթակետով և ‹‹Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 17-րդ ենթակետով՝ ‹‹Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դոցենտ Մարատ Զուրաբյանի և Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Մուշեղ Սարուխանյանի համահեղինակությամբ «Բառերի բուլգակովյան աշխարհը. Ռուս-հայերեն ստուգաբանական բառարան» ուսումնաօժանդակ ձեռնարկը երաշխավորել հրատարակման։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։