General information
Date
10 July, 2026
Document type
Որոշում
Accepting person
Scientific advice
Document number
91/4
Document Status
Works
2026-2027 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը հաստատելու մասին
Ղեկավարվելով ‹‹Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 5-րդ ենթակետով և ‹‹Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման կանոնակարգի 35-րդ կետով՝ ‹‹Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1․ Հաստատել ԵՊՀ ԻՄ-ում 2026-2027 ուստարում ԵՊՀ ԻՄ ֆինանսական միջոցների հաշվին տրամադրվող անվանական կրթաթոշակների քանակն ու չափը համաձայն հավելվածի։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրամանագրման պահից