«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը, ելնելով ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի 2026 թ. սեպտեմբերի 25-ի N 92/4 որոշումից և ԵՊՀ ԻՄ տնօրենի 2026 թ. հոկտեմբերի 01-ի «Ֆակուլտետների դեկանների պաշտոնների տեղակալման մրցույթ հայտարարելու և ընտրական գործընթացի կազմակերպման մասին» N 148-¢1 հրամանից, հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ թափուր պաշտոնների տեղակալման համար․
1. Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան,
2. Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան։
1. Թեկնածուներին ներկայացվող պահանջները
Ֆակուլտետի դեկանի մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով բավարարում է հետևյալ պահանջները․
2. Թեկնածուների առաջադրումը
Դեկանի պաշտոնի թեկնածուներն առաջադրվում են ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնաառաջադրմամբ։
3. Առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Թեկնածուները սահմանված ժամկետում պետք է ներկայացնեն փաստաթղթերի հետևյալ փաթեթը․
1. համապատասխան ստորաբաժանումների որոշումը կամ ինքնաառաջադրվողի դիմումը,
2. կադրերի հաշվառման անձնական թերթիկը,
3. դեկանի թեկնածուի ֆակուլտետի զարգացման ծրագիրը,
4. ինքնակենսագրությունը,
5. բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
6. հրատարակված գիտական աշխատությունների և գյուտերի ցանկը,
7. առաջադրված թեկնածուի գրավոր համաձայնությունը (ստորաբաժանման կողմից առաջադրվելու դեպքում)։
4. Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը և կարգը
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2026 թ. հոկտեմբերի 23-ը (մինչև ժամը 18:00-ն)։
Ըստ տնօրենի հրամանի՝ շահերի բախումից խուսափելու նպատակով փաստաթղթերն ընդունում է ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը։
Լրացուցիչ տեղեկությունների և հարցերի համար ևս կարող եք դիմել ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանին (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, էլ. հասցե՝ a.makaryan@ysu.am)։
Ծանոթագրություն․
Դեկանի ընտրության ընթացակարգին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում։