«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Սլովակիայի Պրեշովի համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ռուսաց կամ այլ օտար լեզուների ոլորտի մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով: Շարժունության տևողությունը 2 ամիս է՝ 2027 թ. փետրվար-մարտ ամիսներին:

Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը: Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կայքէջում՝ https://ijevan.ysu.am/en/erasmus/5049: 

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ ԻՄ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ akiaib@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 27-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

3. մոտիվացիոն նամակ,

4.ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և վավերացված մասնաճյուղի կնիքով),

5. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):

Մագիստրատուրայի ուսանողները 18 ECTS կրեդիտի չափով դասընթացներ պետք է ընտրեն հետևյալ հղումով բերված ցանկից՝ https://www.unipo.sk/filozoficka-fakulta/instituty-fakulty/institut-rusistikyErasmus-plus-subject/38419:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ծրագրի համակարգող, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին (էլ. հասցե՝ s.minasyanpmesi@gmail.com, հեռ.՝ 099477050):

Spread the article
©2026 All rights reserved.