ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (լրիվ և մասնակի բեռնվածությամբ) 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Պահպանվել են կամընտրական քննությունների հնարավորությունը և դիմորդների՝ միասնական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու իրավունքը:

Միասնական քննությունների առաջին փուլի հայտագրումը կիրականացվի 2026 թ. դեկտեմբերի 15-25-ը, իսկ քննությունները կկազմակերպվեն 2027 թ. հունվար-փետրվար ամիսներին:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://surl.li/wckpzg:

Ընդունելության քննությունների և մասնագիտությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ՝ https://surl.li/uzthfp: 

ԵՊՀ Իջևանիմասնաճյուղի դիմորդներին սիրով տեղեկացնում ենք, որ ԵՊՀԻՄ-ը 2027-2028 ուստարում կիրականացնի մասնակի բեռնվածությամբ (հեռակա ուսուցմամբ) ընդունելություն 2 նոր կրթական ծրագրերով՝ «Բնապահպանություն և բնօգտագործում» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»:

Spread the article
©2026 All rights reserved.