- Главная
 - ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ներկայացուցիչների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
 
Հանդիպման նպատակն էր ԵՊՀ ԻՄ տնօրենությանը ներկայացնել ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսին: Նա ցանկություն էր հայտնել կամավորական սկզբունքով, իբրև լեզվակիր աշխատելու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ մինչև 2025-2026 ուսումնական տարվա ավարտը:
Հանդիպման ընթացքում ֆրանսիացի կամավորը խոսեց իր մասնագիտական ուղղվածության, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կամավորական գործունեություն ծավալելու իր մեծ պատրաստակամության մասին:
Քննարկվեցին բուհում և ընդհանրապես Տավուշի տարածաշրջանում ֆրանսերենի ամրապնդմանը, ֆրանկոֆոնիայի զարգացմանը վերաբերող հարցեր, երկկողմ համագործակցության հեռանկարները: