- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Խոսքի խանգարումներ և PEGS՝ այլընտրանքային հաղորդակցում» թեմայով բաց դաս
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Բաց դասը վարում էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ի. Պոնոմարենկոն, մասնակցում էին «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները:
Ներկա էին վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Ն. Գրիգորյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, հ.գ.թ., դոցենտ Լ․ Հարությունյանը, մ.գ.թ., դոցենտ Ա․ Ղազարյանը, ուսանողներ:
Բաց դասի ընթացքում անդրադարձ կատարվեց դասի նպատակին և խնդիրներին, տրվեց թեմայի վերաբերյալ պատմական համառոտ ակնարկ:
Ուսանողները ներկայացրին խոսքի, հոգեխոսքային ֆունկցիայի զարգացման խանգարումները՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցման PECS մեթոդի դերը խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման գործընթացում:
Բաց դաս-քննարկումն անցավ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, հարց ու պատասխանով և փոքրիկ դերային իրավիճակների խաղարկմամբ:
Ուսանողները նաև ներկայացրին գործնական դասաժամին իրենց պատրաստած PECS փաթեթը: Դասի գործնական մասն ամփոփվեց Էդուարդ Դե Բոնոյի «Մտածողության 6 գլխարկներ» մեթոդի կիրառմամբ:
Գործնական մասի ավարտից հետո ուսանողներին հաղորդվեց նոր նյութ՝ անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) մշակման կարգի և փուլերի մասին:
Վերջում բաց դասի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը և ամբիոնի դոցենտ Ա. Ղազարյանը: