Սպորտային միջոցառումներ
- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն
Առաջնության անցկացման նպատակն էր բարձրացնել ֆիզիկական դաստիարակության դերը մասնաճյուղում, ի հայտ բերել լավագույն մարզիկներին և նրանցից ձևավորել ԵՊՀ ԻՄ հավաքական թիմ:
Խաղերն ընթացան օլիմպիական մրցակարգով, որի դեպքում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
Առաջին տեղը գրավեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 2-րդ կուրսի թիմը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 3-րդ կուրսի թիմը, երրորդ տեղը՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հավաքական թիմը:
Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով: