- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ 37 տարի առաջ, ՀՀ հյուսիսային շրջաններում` գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի առանցքից մոտավորապես 150 կմ դեպի հարավ, տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ (հետագայում այն անվանվեց Սպիտակի երկրաշարժ), որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր, պատճառեց զանգվածային վնասվածքներ և փլուզումներ:
Երկրաշարժը տեղի է ունեցել Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպեին (տեղական ժամանակով` 11 անց 41 րոպե, 22.7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1 մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավել, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Տուժել են 21 քաղաք և 342 գյուղ: Անօթևան են մնացել 514 հազար մարդ: Տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4 հազար) մարդ:
Ավերվել է ՀՀ ամբողջ բնակֆոնդի 17 %-ը, դադարել է գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին, ագրոարդյունաբերական համալիրին, ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ (զոհված կամ կենդանի), հոսպիտալացվել 12500 մարդ: Երկրաշարժը հիմնովին ավերել է Սպիտակ քաղաքը, ոչնչացրել է Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական և արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը:
Մինչև այսօր շարունակում ենք հաղթահարել ավերիչ երկրաշարժի հետևանքները:
Երկրաշարժի զոհերի հիշատակը ոգեկոչելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության անունից մեր երկրին ցանկանում ենք դիմակայունություն, անվտանգություն և խաղաղություն, հայրենակիցներին, որ լինեն առավել զգոն, պատշաճ տիրապետեն երկրաշարժից պաշտպանվելու կանոններին և արդյունավետ միջոցներին, լինեն իրազեկված և պաշտպանված….