- Главная
- Անգլերեն գրականության նվիրատվություն ԵՊՀ ԻՄ գրադարանին
Թամարա Ինգլանդի նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ցանցի ներկայացուցիչների հանգանակության միջոցով, և նվիրաբերված գրականությունը նախապես ընտրվել է ԵՊՀ ԻՄ-ում անգլերեն դասավանդող դասախոսների կողմից: Նվիրաբերված գրականությունն ամբողջովին համապատասխանում է անգլերենի դասավանման ժամանակակից պահանջներին և մեծապես նպաստելու է դասավանդման և ուսումնառության որակի բարձրացմանը, անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը:
Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Էմմա Թեմրազյանի և ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք․ Հարությունյանի անմիջական օժանդակությամբ:
Նվիրաբերված գրականության ցուցադրության ընթացքում Օտար լեզուների ամբիոնի դասախոսները ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանին և տնօրենի խորհրդական Ա․ Մակարյանին ներկայացրին նվիրաբերված գրականության ուղղվածությունը, դասավանդման նպատակահարմարությունը: Տնօրենը մեծաքանակ գրականության նվիրատվության համար շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի նախկին կամավոր Թամարա Ինգլանդին և նախաձեռության իրականացմանն աջակցած Է. Թեմրազյանին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու նշանակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնագիտական պահանջների ապահովման տեսանկյունից: