2025 թ․ սեպտեմբերի 26-ին ԱՄՆ Խաղաղության կորպուսի Հայաստանյան կենտրոնի անգլերենի լեզվի դասավանդման ծրագրի նախկին կամավոր Թամարա Ինգլանդի նախաձեռությամբ ԵՊՀ ԻՄ գրադարանին նվիրաբերվեցին 145 անգելերեն դասագրքեր և գեղարվեստական գրականություն:

Թամարա Ինգլանդի նախաձեռնությունն իրականացվել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների ցանցի ներկայացուցիչների հանգանակության միջոցով, և  նվիրաբերված գրականությունը նախապես ընտրվել է ԵՊՀ ԻՄ-ում անգլերեն դասավանդող դասախոսների կողմից: Նվիրաբերված գրականությունն ամբողջովին համապատասխանում է անգլերենի դասավանման ժամանակակից պահանջներին և մեծապես նպաստելու է դասավանդման և ուսումնառության որակի բարձրացմանը, անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը:

Ծրագիրն իրականացվել է ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Էմմա Թեմրազյանի և ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք․ Հարությունյանի անմիջական օժանդակությամբ: 

Նվիրաբերված գրականության ցուցադրության ընթացքում Օտար լեզուների ամբիոնի դասախոսները ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանին և տնօրենի խորհրդական Ա․ Մակարյանին ներկայացրին նվիրաբերված գրականության ուղղվածությունը, դասավանդման նպատակահարմարությունը: Տնօրենը մեծաքանակ գրականության նվիրատվության համար շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի նախկին կամավոր Թամարա Ինգլանդին և նախաձեռության իրականացմանն աջակցած Է. Թեմրազյանին՝ ընդգծելով նման նախաձեռնությունների կարևորությունն ու նշանակությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսումնագիտական պահանջների ապահովման տեսանկյունից:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: