- Главная
- «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակվում է
Հանդիպման նպատակը 2025-2026 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակելու համաձայնագիր կնքելը և ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:
«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Կատրին Լըսեմպլը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ուսանողների կատարած աշխատանքները՝ դրանց վերաբերյալ իր գոհունակությունն արտահայտելով:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը՝ մասնաճյուղի հետ սերտ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը՝ ի դեմս նախագահ Պոլետ Կուտանի:
Ապա Կատրին Լըսեմպլը կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 9 ուսանողուհիների՝ Հ. Ջանինյանին, Դ. Մելիքյանին, Մ. Խաչինյանին, Գ. Եգանյանին, Հ. Դավթյանին, Լ. Վարդանյանին, Թ. Էլլարյանին, Ա. Բլբուլյանին, Լ. Մադաթյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 4 ուսանողուհիների՝ Ա. Ղալթախչյանին, Մ. Քարտաշյանին, Լ. Սարգսյանին, Է. Մկրտումյանին, ովքեր ակտիվորեն նպաստել են Տավուշի մարզի դպրոցներում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը: Կրթաթոշակ ստացած ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին և խոստացան նվիրումով աշխատել: