2025 թ. նոյեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Կատրին Լըսեմպլի հետ հանդիպում, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը, ֆրանսիացի կամավոր Կորդելիա Դեկսը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մերի Գասպարյանը և ուսանողներ:

Հանդիպման նպատակը 2025-2026 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության հետ համագործակցությունը շարունակելու համաձայնագիր կնքելը և ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:

«Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Կատրին Լըսեմպլը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ուսանողների կատարած աշխատանքները՝ դրանց վերաբերյալ իր գոհունակությունն արտահայտելով:

Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը՝ մասնաճյուղի հետ սերտ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը՝ ի դեմս նախագահ Պոլետ Կուտանի:

Ապա Կատրին Լըսեմպլը կրթաթոշակներ հանձնեց «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 9 ուսանողուհիների՝ Հ. Ջանինյանին, Դ. Մելիքյանին, Մ. Խաչինյանին, Գ. Եգանյանին, Հ. Դավթյանին, Լ. Վարդանյանին, Թ. Էլլարյանին, Ա. Բլբուլյանին, Լ. Մադաթյանին, անվճար ուսուցման համակարգում սովորող 4 ուսանողուհիների՝ Ա. Ղալթախչյանին, Մ. Քարտաշյանին, Լ. Սարգսյանին, Է. Մկրտումյանին, ովքեր ակտիվորեն նպաստել են Տավուշի մարզի դպրոցներում ֆրանսերենի զարգացմանը և տարածմանը: Կրթաթոշակ ստացած ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին և խոստացան նվիրումով աշխատել:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: