- Главная
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նշվեց հանրային դիվանագիտության 100-ամյակը
Այն նախաձեռնել էին ԵՊՀ ԻՄ-ում գործող Ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնը և Գյումրիի Ռուսական տունը՝ «Գիտելիք» ռուսական ընկերության աջակցությամբ:
Ուսանողների և դասախոսների առջև ելույթ ունեցավ Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, գիտության փորձագետ և հանրայնացնող, «Գիտելիք» ռուսական ընկերության դեսպան և դասախոս, «Գիտելիք: Մրցանակ - 2024»-ի թեկնածու Եվգենի Վիկտորի Սեմիբրատովը:
Իր ելույթում Սեմիբրատովը ներկայացրեց հանրային դիվանագիտության ծագումը, թե ինչու է այն դարձել Ռուսաստանի համար կարևոր գործիք և ինչպես է զարգացել մեկ դարի ընթացքում՝ նախահեղափոխական արշավախմբերից և աշխարհագրական հայտնագործություններից մինչև միջազգային երիտասարդական փառատոներ, մշակութային փոխանակումներ և գիտական համագործակցություն:
Ուսանողները եզակի հնարավորություն ունեցան նոր տեսանկյունից դիտարկելու Ռուսաստանի դերը աշխարհում և հասկանալու, թե ինչպես է հանրային դիվանագիտությունը միջազգային երկխոսությունը վերածում մարդկային կենսունակ հաղորդակցության: