2025 թ. դեկտեմբերի 5-ին «Հատուկ մանկավարժության հիմունքներ» դասընթացի շրջանակներում ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում անցկացվեց բաց դաս՝ «Խոսքի խանգարումներ և PEGS՝ այլընտրանքային հաղորդակցում» թեմայով:

Բաց դասը վարում էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի ասիստենտ Ի. Պոնոմարենկոն, մասնակցում էին «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները:

Ներկա էին վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ՝ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պ.գ.թ., դոցենտ Ն. Գրիգորյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, հ.գ.թ., դոցենտ Լ․ Հարությունյանը, մ.գ.թ., դոցենտ Ա․ Ղազարյանը, ուսանողներ:
Բաց դասի ընթացքում անդրադարձ կատարվեց դասի նպատակին և խնդիրներին, տրվեց թեմայի վերաբերյալ պատմական համառոտ ակնարկ:

Ուսանողները ներկայացրին խոսքի, հոգեխոսքային ֆունկցիայի զարգացման խանգարումները՝ կարևորելով այլընտրանքային հաղորդակցման PECS մեթոդի դերը խոսքի և հաղորդակցական կարողությունների զարգացման գործընթացում:
Բաց դաս-քննարկումն անցավ ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, հարց ու պատասխանով և փոքրիկ դերային իրավիճակների խաղարկմամբ:

Ուսանողները նաև ներկայացրին գործնական դասաժամին իրենց պատրաստած PECS փաթեթը: Դասի գործնական մասն ամփոփվեց Էդուարդ Դե Բոնոյի «Մտածողության 6 գլխարկներ» մեթոդի կիրառմամբ:
Գործնական մասի ավարտից հետո ուսանողներին հաղորդվեց նոր նյութ՝ անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) մշակման կարգի և փուլերի մասին:

Վերջում բաց դասի վերաբերյալ իրենց գոհունակությունը հայտնեցին ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը և ամբիոնի դոցենտ Ա. Ղազարյանը:
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.