2025 թ. հունվարի 31-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների դեկանների ընտրությանը, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2024-2025 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքներին վերաբերող հարցեր:

Նիստը բացեց և օրակարգը ներկայացրեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը: Անդրադառնալով ԵՊՀ ԻՄ երկու առանցքային ստորաբաժանումների՝ Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների դեկանների ընտրությանը՝ պարոն Օթարյանը ներկայացրեցոր համաձայն սահմանված ընթացակարգի և իր՝ 2025 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 213-1 հրամանի՝ մասնաճյուղի պաշտոնական կայքէջում հայտարարվել էր մրցույթ նշված թափուր պաշտոնների տեղակալման համար: Թեկնածուների առաջադրման գործընթացը սկսվել է հայտարարության հրապարակման պահից և, ըստ սահմանված ժամկետների, ավարտվել է 2026 թ. հունվարի 17-ին:

Գիտքարտուղարի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ սահմանված ժամկետում դեկանի պաշտոնի համար դիմում են ներկայացրել հետևյալ անձինք.

1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաթելլա Սերոժի Գրիգորյանը: Թեկնածուի առաջադրումը երաշխավորվել է ֆակուլտետի կառուցվածքայինստորաբաժանումներիկողմից:

2. Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալեքսան Շամիլի Մարգարյանը: Թեկնածուն առաջադրվել է Տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնների կողմից:

Երկու թեկնածուների փաստաթղթերն էլ լիովին համապատասխանում են ԵՊՀ ԻՄ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ կետով և մրցույթի հայտարարությամբ սահմանված նվազագույն պահանջներին: Թեկնածուների կողմից ներկայացված փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ վավերաթղթերը, և առկա են բոլոր իրավական հիմքերը՝ ընտրական գործընթացի հաջորդ փուլին անցնելուհամար: Ըստ այդմ՝ ձայնը տրամադրվեց թեկնածուներին՝ իրենց ծրագրային դրույթները ներկայացնելու համար:

Թեկնածուների կողմից ֆակուլտետների՝ 2026-2030 թթ. զարգացման ծրագրերի ներկայացումից հետո Գիտական խորհրդի անդամները հնարավորություն ունեցան նրանց ուղղելու իրենց հարցերը:

Ղեկավարվելով Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով, ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 1-ին ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի «Գիտական խորհրդի իրավասությունը» բաժնի 10-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով ԵՊՀ ԻՄ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 26-րդ և 27-րդ կետերը ու փակ, գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները՝ ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը որոշեց հաստատել ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի նիստում ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից ներկայացված ֆակուլտետների դեկանների ընտրության քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

Ըստ անցկացված փակ (գաղտնի) քվեարկության արդյունքների՝ 5 տարի ժամկետով Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց Նաթելլա Սերոժի Գրիգորյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ Ալեքսան Շամիլի Մարգարյանը, որի կապակցությամբ ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք նրանց՝ ցանկանալով բեղուն և արդյունավետ աշխատանքային գործունեություն: 

Մյուս հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2024-2025 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ հարցումները կազմակերպել է համաձայն «Երևանի պետական համալսարանում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման կարգի, հարցաշարի և ժամանակացույցի (առաջին կիսամյակի հարցումներն առկա ուսուցմամբ սովորողների համար իրականացվել են փետրվարի 5-20-ը, հեռակա ուսուցմամբ սովորողների համար՝ մարտի 12-26-ը, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ առկա և հեռակա ուսուցմամբ սովորողների համար հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը): Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հարցումներն իրականացվել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով:

Հարցման արդյունքների արժանահավատությունը պայմանավորված է ուսանողների մասնակցության աստիճանով: 2024-2025 ուստարվա հարցումներին մասնակցել է մասնաճյուղի առկա ուսուցման 1098 ուսանողից 650-ը (ուսանողական հիմնական համակազմի 59.20%-ը), հեռակա ուսուցման 857 ուսանողից 266-ը (ուսանողական հիմնական համակազմի 31.04 %-ը):

Հարցաշարի առաջին երկու հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն երևույթներին, մասնաճյուղում տոկոս չեն կազմում: Երրորդ հարցը վերաբերում է կրթական ծրագրի ղեկավարների աշխատանքին: Առկա և հեռակա ուսուցման համակարգում տվյալ հարցին պատասխանել է 900 ուսանող, որից 826-ը (92%) արդյունավետ է համարել կրթական ծրագրերի ղեկավարների աշխատանքը: Մյուս հարցերը վերաբերում են ֆակուլտետների, դեկանատների, մասնագիտական ամբիոնների և դասախոսների կողմից կրթության կազմակերպման և իրականացման աշխատանքների գնահատմանը:

Հարցման արդյունքներն ուղարկվել են ֆակուլտետներ և մասնագիտական ամբիոններ՝ դրանք նիստերում քննարկելու, արտահայտված կարծիքների, վերհանված խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու նպատակով:

Опубликовать материал
©2026 Все права защищены.