- Главная
- Գիտական խորհրդի նիստ
Նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, նույն ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա ընդունելության ուսման վարձերի չափերն՝ ըստ մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ու կրեդիտների, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների իրազեկման և ներգրավման քաղաքականությունը, ««Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգ»-ում փոփոխությունները, քննարկվեց լրացուցիչ կրթական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների մշակման վերաբերյալ հարցը:
ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի կապակցությամբ նշվեց, որ հարցը քննարկվել է տնօրենության՝ ս.թ. մարտի 6-ի նիստում, և որոշվել է առաջարկել Գիտական խորհրդին ոչ մեծ չափով փոփոխություններ իրականացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2026-2027 ուստարվա ուսման վճարների չափերում: Գիտական խորհրդի նիստում որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա ընդունելության ուսման վարձավճարների չափերի նախագիծը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտների իրազեկման և ներգրավման քաղաքականությունը հաստատելու հարցի մասին զեկուցեց ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը: Ներկայացվեց, որ տվյալ քաղաքականությունը սահմանում է ԵՊՀ ԻՄ շրջանավարտների իրազեկման, նրանց հետ համագործակցության և մասնաճյուղի գործունեությանը ներգրավման ռազմավարական մոտեցումները, սկզբունքներն ու հիմնական ուղղությունները՝ ԵՊՀ ԻՄ կանոնադրությանը և ներքին իրավական ակտերին համապատասխան:
Քաղաքականության հիմնական նպատակն է ձևավորել և զարգացնել մասնաճյուղի և շրջանավարտների միջև շարունակական, համակարգված և փոխշահավետ համագործակցություն՝ նպաստելով բուհի կրթական, գիտական և հասարակական գործունեության զարգացմանը, կրթական ծրագրերի որակի բարելավմանը, շրջանավարտների մասնագիտական առաջընթացին և կարիերայի զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, որակյալ կադրերի ներգրավմանը:
Ընթացիկ առաջին հարցի մասին զեկուցեց գիտքարտուղար Մ. Աթոյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի կողմից 2019 թ. ապրիլի 27-ին հաստատված «Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչի ընտրության ընթացակարգ»-ում իրականացված փոփոխություններին, որոնք հաստատվեցին գիտական խորհրդի նիստում:
Ընթացիկ երկրորդ հարցը վերաբերում էր լրացուցիչ կրթական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների մշակմանը, որի կապակցությամբ ֆակուլտետների դեկաններին հանձնարարվեց մինչև ս.թ. մարտի 13-ը ԵՊՀ ԻՄ գիտքարտուղարին ներկայացնել լրացուցիչ կրթական ծրագրերի և վերապատրաստման դասընթացների փաթեթները՝ ըստ սահմանված ձևաչափի: