- Главная
- Տնօրենության նիստ
Նիստում քննարկվեցին 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ու մագիստրատուրայի քննաշրջանի ամփոփմանը, կամընտրական առարկաների դասընթացների կազմակերպման խնդիրներին (խմբերի ձևավորմանը), դասապրոցեսին ուսանողների մասնակցությանը վերաբերող հարցեր:
2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ու մագիստրատուրայի քննաշրջանի ամփոփման հարցի վերաբերյալ նշվեց, որ քննաշրջանին մասնակցել են 428 (բակալավրի 383 և մագիստրատուրայի 45) ուսանողներ: Քննաշրջանի արդյունքների համաձայն՝ հեռացման ենթակա է Տնտեսագիտության ֆակուլտետի 4 ուսանող, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել 16 ուսանող (10-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից, 6-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից), դասընթացի կրկնություն է անցնելու 24 ուսանող (12-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից, 12-ը՝ Հումանիտար գիտությունների):
Քննաշրջանին մասնակցած ուսանողներից տարկետման մեջ է գտնվում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի 2 ուսանող, տարկետումից վերադարձել է 5 ուսանող (3-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից, 2-ը՝ Հումանիտար գիտությունների):
Հաջորդ հարցի՝ կամընտրական առարկաների դասընթացների կազմակերպման խնդիրների (խմբերի ձևավորում) մասին նշվեց, որ կրթական ծրագրերի ղեկավարները մարտի 10-31-ը համապատասխան կուրսերում ներկայացրել են կամընտրական առարկաների ցանկերն ու համառոտ բովանդակությունները, և դրանց արդյունքները ներկայացվել են Ուսումնամեթոդական վարչություն: Դասընթացների ընտրության գործընթացն ավարտվել է, և ձևավորվել են համապատասխան խմբերը:
Կամընտրական դասընթացներից բացի՝ իրականացվում է նաև հարակից դասընթացների ընտրության գործընթացը, որը կավարտվի մինչև ս.թ. ապրիլի 20-ը:
Այնուհետև ներկայացվեց 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի դասապրոցեսին ուսանողների մասնակցության պատկերն՝ ըստ կուրսերի: Առանձնակի ուշադրություն դարձվեց այն կուրսերին, որոնցում առկա են բացակայությունների թույլատրելի սահմանը հատած (կամ դրա շեմին հայտնված), դեկանի և տնօրենի կողմից նկատողություն ստացած ուսանողներ: Տնօրենը Ուսումնամեթոդական վարչությանը և դեկաններին հանձարարեց հետևողական լինել ուսանողների կողմից ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները պահպանելու հարցում: