2026 թ. ապրիլի 16-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում առցանց ձևաչափով անցկացվեց «Ապագա ուսուցիչների առաջնորդական ներուժի բացահայտումը որպես մանկավարժության ոլորտում մասնագիտական հաջողության պայման» թեմայով բինար դասախոսություն, որին մասնակցում էին «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում «Հրավիրյալ պրոֆեսոր» ծրագրի շրջանակներում պարբերաբար անցկացվում են նման նախաձեռնություններ, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին՝ լսելու այլ բուհերի դասախոսների, իրականացնելու փորձի փոխանակում թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների միջև: 

Դասախոսությունը Zoom հարթակում համատեղ վարեցին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի անգլերենի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Նատալյա Իգորևնա Սոկոլովան և ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Սվետլանա Միխայլովնա Մինասյանը:

Բինար դասախոսությունն ուսանողներին օգնեց հասկանալու, թե ինչ է առաջնորդությունն իրականում, ինչպես այն կարող է նպաստել մասնագիտական աճին մանկավարժության ոլորտում, տվեց մի շարք կարևոր գիտելիքներ, որոնք օգտակար են ակադեմիական միջավայրում և ապագա մասնագիտական կյանքում:

Опубликовать материал
©2026 Все права защищены.