2026 թ. ապրիլի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Սարիգյուղի (2 թիմ), Նոյեմբերյանի, Կողբի, Պտղավանի, Գանձաքարի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի (2 թիմ) վոլեյբոլիստները:

Բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակներիմարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը: Նա ողջունեց մասնակիցներին և ներկաներին, շեշտեց բաց առաջնության անցկացման նպատակը, այն է՝ մասսայականացնել սպորտը Տավուշի մարզումբարձրացնել մասնակիցների մարզական վարպետությունը և ի հայտ բերել լավագույններին, ապա մասնակիցներին մաղթեց հաջողություն, իսկ ներկաներին՝ դիտարժան խաղ:

Խաղերն ընթացան խմբային մրցակարգով, որի համաձայն՝ պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:

Իրենց վարպետությամբ աչքի ընկան Սարիգյուղի, Պտղավանի, Գանձաքարի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլիստները:

Առաջին տեղի համար պայքարեցին Պտղավանի և Սարիգյուղի թիմերը: 2:1 հաշվով հաղթեց Սարիգյուղի առաջին թիմը:

Այդպիսով՝ 1-ին տեղը գրավեց Սարիգյուղի առաջին թիմը, 2-րդ տեղը՝ Պտղավանի թիմը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրին Գանձաքարի և ԵՊՀ Իջևանի մանաճյուղի թիմերը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով, գավաթներով և պատվոգրերով:

Опубликовать материал
©2026 Все права защищены.