- Главная
- «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Խաղը վարեցին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի տեսուչ Ա. Սարգսյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Ս. Աբազյանը («ՀԼԳ» կրթական ծրագրի IV կուրս) և 2 անդամ Լ. Թամրազյանը («Պատմություն» ԿԾ-ի IV կուրս) և Լ. Բլբուլյանը («ԻԿՄ» ԿԾ-ի II կուրս)։
Ինտելեկտուալ խաղի առաջին փուլում աշակերտներին տրվեց ընդհանուր զարգացվածությունն ստուգող 12 հարց: Առավելագույն միավոր հավաքած 6 աշակերտները հնարավորություն ստացան խաղը շարունակելու երկրորդ փուլում: Երկրորդ փուլ անցան Հաղարծինի միջնակարգ դպրոցից Անի Թամրազյանը, Այգեհովիտի միջնակարգ դպրոցից Նվեր Ղարիբյանը և Անժելա Դալլաքյանը, Սևքարի միջնակարգ դպրոցից Աիդա Օրդինյանը, Աննա Շահինյանը և Հայկազ Բեջանյանը:
Երկրորդ փուլում մասնակիցները 12 թեմաներից ընտրեցին երկուական թեմա և 1 րոպեի ընթացքում պատասխանեցին իրենց ընտրած թեմայի հարցերին: Հաջորդ փուլ անցան Նվեր Ղարիբյանը, Անի Թամրազյանը և Անժելա Դալլաքյանը:
Երրորդ փուլում մասնակիցները պետք է պատասխանեին իրենց կողմից նախապես ընտրված թեմայի հարցերին: Առավելագույն միավորներ վաստակեց և «Ամենախելացին» խաղի հաղթող ճանաչվեց Հաղարծինի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Անի Թամրազյանը: Նա պարգևատրվեց պատվոգրով և մեդալով, ինչպես նաև մասնաճյուղի կողմից նվիրաբերված գրքով (Գեորգի Գրիգորյանցի «Ամպրոպ Արարատի վրա» պատմավեպը) և այլ նվերներով։
Այգեհովիտի միջնակարգ դպրոցի աշակերտներ Նվեր Ղարիբյանը և Անժելա Դալլաքյանը զբաղեցրին 2-րդ և 3-րդ տեղերը՝ պարգևատրվելով պատվոգրերով, մեդալներով և նվերներով։
Բոլոր մասնկիցներին տրվեցին մասնակցության պատվոգրեր, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բուկլետներ և ստիկերներ։ Աշակերտները շատ տպավորված և ոգևորված էին խաղով, քանի որ եզրափակիչ փուլում կարողացան բարձր պահել իրենց դպրոցի պատիվը։
ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը նախատեսում է առաջիկայում հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ, որպեսզի ավելի ամրապնդվի դպրոց-բուհ կապը: