- Главная
- DIGITECH ծրագրի շրջանակում աշխատանքային այց Համբուրգի կիրառական գիտությունների համալսարան (HAW Hamburg)
Աշխատանքային շաբաթվա ընթացքում գործընկեր համալսարանները քննարկեցին ինժեներական կրթության կարողունակահեն մոտեցումները, կրթական ծրագրերի կարիքների գնահատման արդյունքները, ուսումնառության արդյունքների հիման վրա մոդուլների նախագծման և նկարագրման գործընթացները, ինչպես նաև համալսարաններում նոր կրթական ծրագրերի ներդրման հաջորդ քայլերը:
Ծրագրի կարևոր բաղադրիչներից էին նաև թեմատիկ սեմինարները՝ նվիրված արհեստական բանականության ազդեցությանը աշխատաշուկայի վրա, կիբերանվտանգությանը, նախագծահեն ուսուցման մեթոդաբանությանը և Համբուրգի կիրառական գիտությունների համալսարանի լավագույն կրթական փորձին:
Աշխատանքային այցի ընթացքում մասնակիցները շրջայց կատարեցին համալսարանի մի շարք լաբորատորիաներում, ծանոթացան ջրածնային շարժիչային համակարգերի, բիզնես նորարարությունների, կառավարման համակարգերի և ավտոմատացման ինժեներիայի լաբորատորիաների գործունեությանը՝ ուսումնասիրելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կրթության և հետազոտության մեջ:
Այս հանդիպումը կարևոր հնարավորություն էր միջազգային գործընկերների հետ փորձի փոխանակման, համատեղ աշխատանքների համակարգման և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ժամանակակից, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի զարգացման համար:
DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:
Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:
#DIGITECH#Automation#AIandML#Barchelor#Robotics