2014թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ` «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում մեր ուսանողների հաղթելու կապակցությամբ: Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների, վարչական և պոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում տնօրենը ողջունեց ստեղծագործական կարողություններով օժտված մեր շնորհալի ուսանողներին, խրախուսեց նրանց հաջողությունները և մյուս ուսանողներին էլ կոչ արեց օրինակ վերցնել նրանցից, մասնակցել տարբեր մրցույթների, կրթաթոշակային ծրագրերի և նման միջոցառումների, հասնել հաղթանակի: Արդեն տասը տարի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուստի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION 2014 մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար: Այս տարի մրցույթում ընդգրկված են եղել 12 պետություն` Ալբանիան, Հայաստանը, Կամբոջիան, Եթովպիան, Վրաստանը, Լեսոտոն, Մոլդովան, Մոնղոլիան, Մարոկկոն, Ֆիլիպինները, Ուկրաինան, Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 6-րդ անգամ: 2014թ. մրցույթին մասնակցել են նաև ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները: Հայաստանից հայտ են ներկայացրել ավելի քան 100 հոգի, որոնցից հաղթել են երեքը` երկուսը դպրոցական, մեկը` ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Վարսեր Զաքարյանը: Մրցույթը անց է կացվել մի քանի փուլով: Նախ հաղթողներ են ընտրվել մասնակից երկրներից: Հայաստանի ազգային մրցույթում I կուրսեցիների մեջ 1-ին և 2-րդ տեղերը գրավել են մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Աննա Սարգսյանը (շարադրության թեման` «Եթե երաժշտությունը համ ունենար…») և Վանուհի Վանեսյանը (թեման` «Ի՞նչ կփոխեիք երկրի կառավարման համակարգում, եթե հնարավորություն ունենայիք»): II կուրսեցիների մեջ Հայաստանի ազգային մրցույթում 1-ին տեղ է գրավել Վարսեր Զաքարյանը (թեման` «Ինչպե՞ս էին ապրում, հաղորդակցվում, ի՞նչ հոգսեր ունեին քարանձավաբնակ մարդիկ»), ով միջազգային մրցույթում ևս գրավել է առաջին տեղը: Մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին տրվել են հավաստագրեր և հուշանվերներ: Մեր մասնակից ուսանողներին մեծ աջակցություն են ցուցաբերել մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դասախոս, ԱՄՆ ԽԿ կամավոր Պամելա Ուոթքինսը և նույն ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը: Նշենք նաև, որ 2012թ. մրցույթում մասնաճյուղից 2-րդ տեղ էր գրավել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Մերի Մայիլյանը, որի շարադրության թեման էր «Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ երկրի վրա ապրում ես քո վերջին օրը»:
Հիմնական » Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում » Իրադարձություններ » Մեր ուսանողները հաղթել են «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում
Student
Entrant
- Full-time learning
- Ընդունելության սկզբունքները
- University Admission Form
- Required Documents
- Specialties
- 1-ին և 2-րդ հայտերի լրացման ժամկետները
- 78-82 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների պահանջվող փաստաթղթերը
- Խորհրդատվություն
- «Գծանկար» առարկայի քննական ծրագիրը
- «Գծանկար» առարկայի ներբուհական ընդունելության քննության ընթացակարգը
- University Admission Results
- Part-time learning
- Մագիստրատուրա
- Bօօklets
Faculties
Departments
Education quality management
Announcements
-
(Հայերեն) Մեկնարկել է 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության գործընթացը
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) Հանդիպում-աշխատարանին մասնակցելու հրավեր
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) Էրազմուսի ծրագրերի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) ԵՊՀ ԻՄ-ում տեղի կունենա «Պրեշովի համալսարան. կրթություն, ավանդույթներ, հետաքրքիր փաստեր» թեմայով դաս-քննարկում
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) Հայտնի են ԵՊՀ ԻՄ-ի «Տարվա ուսանող» ամենամյա մրցույթին հայտագրված ուսանողները
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է նախապատրաստական դասընթացներ
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին
Sorry, this entry is only available in Armenian.
News
-
(Հայերեն) Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) «Քաղաքային տարածության փոխակերպումները Իջևանի օրինակով» բաց դասախոսություն
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) Համալսարանականները Գանձաքարի միջնակարգ դպրոցում իրականացրին «Ամենախելացին» ինտելեկտուալ խաղը
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) «Մանկավարժական կրթության էկոլոգիզացիա. նոր մոտեցումներ» թեմայով դաս-քննարկում
Sorry, this entry is only available in Armenian.
-
(Հայերեն) Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Sorry, this entry is only available in Armenian.