Yerevan State University Ijevan Branch

(Հայերեն) Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

Սեպտեմբերի 27-ի տնօրենության նիստում

2017թ. սեպտեմբերի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:
Տնօրենության նիստում ամփոփվեց ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանը, քննարկվեցին կարգապահությանը վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:
Մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման՝ 2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի լուծարքային շրջանն ամփոփելիս տնօրենությանը ներկայացվեց մի քանի ուսանողների հեռացման հարցը:
Առկա ուսուցման համակարգից հեռացման ներկայացվեց 1 ուսանող («Պատմություն» մասնագիտության):
Հեռակա ուսուցման համակարգից հեռացման ներկայացվեց 22 ուսանող («Պատմություն» մասնագիտության 5 ուսանող, «ԿՄՖ»՝ 2 ուսանող, «ԻԿՄ»՝ 3 ուսանող, «ՔԿԳ»՝ 4 ուսանող, «ՏՏ»՝ 8 ուսանող):
Դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ուսանողների հաճախումների, ընդհանրապես կարգապահության հարցերում: