Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2015թ. առկա ուսուցման ընդունելություն` հետևյալ մասնագիտությունների գծով.
- Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
- Քարտեզագրություն և կադաստրային գործ,
- Պատմություն,
- Հայոց լեզու և գրականություն,
- Հոգեբանություն,
- Անգլերեն լեզու և գրականություն,
- Ֆրանսերեն լեզու և գրականություն,
- Կիրառական արվեստ,
- Դիզայն (գեղար),
- Տնտեսագիտության տեսություն,
- Սերվիս:
Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին` այստեղ:
Ուսման տևողությունը 4 տարի է:
Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ:
Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել (093) 41-51-22, (093) 20-65-05 հեռախոսահամարներով կամ գրել dimord.ysuib@gmail.com էլեկտրոնային հասցեին:
Ուշադրություն. Փաստաթղթերի ընդունման և ձևակերպման (1500 դրամ), ինչպես նաև յուրաքանչյուր ներբուհական քննության (1500-ական դրամ) համար նախատեսված գումարը պետք է վճարել «Արդշինբանկ»-ում բացված ԵՊՀ ԻՄ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 247610017094:
Բանկում կատարած վճարման անդորրագիրը փաստաթղթերի հետ միասին ներկայացնել մասնաճյուղի ընդունող հանձնաժողով: