Տնտեսագիտության ֆակուլտետից հաղթող ճանաչվեց մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Նաիրի Ճաղարյանի աշխատանքը, ով հետազոտում է ներդրումային միջավայրի ձևավորման հիմնախնդիրները Հայաստանում:
«Այսօրվա գլոբալիզացվող աշխարհում ներդրումների և ցանկացած տնտեսության տնտեսական աճի միջև ուղիղ կապ կա: Ուսումնասիրելու ենք 6 ինդեքսներ, ցուցանիշների մանրամասն վերլուծություն ենք անելու՝ համեմատելով Հայաստանը տարածաշրջանի այլ երկրների հետ: Նաև կփորձենք ուղիներ մատնանշել մեր երկրում ներդրումային միջավայր ձևավորելու համար»,- նշեց Նաիրին:
Կրթաթոշակակիրները հնարավորություն կունենան մասնակցելու «ՀՌԿԿ-Հայաստան»-ի «Կրտսեր հետազոտողների ծրագրով» նախատեսված դասընթացներին, օգտվելու առկա բոլոր ռեսուրսներից, ստանալու հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:
Կրթաթոշակակիրներին սահմանված 200.000-ական ՀՀ դրամը, ըստ կնքված պայմանագրի, կհատկացվի երկու մասով:
Աղբյուրը` ysu.am