2015թ. մայիսի 15-ին ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի ունեցավ «Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:
Ներկա էին մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ, հյուրեր:
Միջոցառման ընթացքում բանախոսեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը, եղան ասմունքի ընմիջարկումներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ:
«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառումը բացեց Խ.Վարդանյանը` ներկայացնելով նրա վայելած մեծ ժողովրդականությունը, քնարերգության գեղարվեստական արժանիքները, պատմեց իր հուշերը Հ.Շիրազի մասին:
Ուսանողները հանդես եկան սիրո տարբեր նրբերանգները, մարդկային դրամատիկ ապրումները, հայ ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը խտացնող բանաստեղծություններով ու նրանց հիման վրա գրված երգերով («Գարնանամուտ», «Թագադրում», «Ծիածանների լարերը վրան», «Ես դաշտի տաղավար էի», «Սիրուց անուշ բան չկա», «Միայն սերը», «Երազիս մեջ այրում էիր», «Լիրիկական», «Հայ ժողովրդի երգը», «Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք», «Իմ սուրբ հայրենիք», «Երբ նայում եմ լեռնապարին», «Արարատ», «Կուզեի նստել մի քարի վրա»…):
Միջոցառումն ամփոփեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը` արտահայտելով իր գոհունակությունը` գեղեցիկ միջոցառման կապակցությամբ, ընդգծելով Հովհ. Շիրազի մեծությունը, իր խոսքը եզրափակելով շիրազյան խորունկ բանաստեղծությամբ: