Иджеванский филиал Ереванского государственного университета

Պահանջվող փաստաթղթերը

  • Դիմում-հայտի հետ ներկայացվող փաստաթղթերը
  • միջնակարգ կրթության ատեստատը, միջին մասնագիտական և մասնագիտական տեխնիկական կրթության մասին փաստաթուղթը (բնօրինակը),
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական),
  • զինվորական գրքույկ ¨ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին,
  • արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմμի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաև զինծառայող ծնողի զոհվելու, առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
  • միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները,
  • նպատակային տեղերի մրցույթին մասնակցելու համար համապատասխան մարզպետարանի ուղեգիր,
  • տեղեկանք 2011թ. կենտրոնացված ընդունելության քննությունների գնահատականների վերաμերյալ,
  • 2011թ. /2010թ./ «Հայոց լեզու, գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Կենսաμանություն», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Օտար լեզու» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն լեզուներ), «Ռուսաց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաների ավարտական միասնական քննությունների վկայագիր:

Ծանոթություն — Փաստաթղթերը հանձնելիս դիմորդը վճարում է 1500 դրամ` փաստաթղթերի ընդունման և ձևակերպման համար, ինչպես նաև յուրաքանչյուր քննության համար 1500-ական դրամ: Անկախ քննություններին մասնակցելուց և արդյունքից վճարված գումարը չի վերադարձվում: