2015թ. հունվարի 8-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում սկսվել է 2014-2015 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանը:
Առկա ուսուցման համակարգով սովորող ուսանողների քննաշրջանը կտևի հունվարի 8-ից մինչև հունվարի 24-ը, իսկ լուծարքային առաջին և երկրորդ շրջանները կանցկացվեն ս.թ. հունվարի 26-ից փետրվարի 7-ը և փետրվարի 11-ից 24-ը:
Քննությունները սկսվում են ժամը 09:30-ից և կարող են տևել մինչև ժամը 17:00-ն:
Հեռակա ուսուցման համակարգում քննաշրջանը կսկսվի ս.թ. հունվարի 26-ից և կտևի մինչև փետրվարի 20-ը:
Լուծարքային առաջին շրջանը կտևի փետրվարի 23-ից մինչև մարտի 6-ը, իսկ երկրորդ փուլը` մարտի 9-ից մինչև 23-ը:
Ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյան