Иджеванский филиал Ереванского государственного университета

Կրթական հետազոտություն կատարելու մրցույթի հայտարարություն — ՍԻՎԻՏԱՍ

Կրթական հետազոտություն կատարելու մրցույթի հայտարարություն - ՍԻՎԻՏԱՍ

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը հրավիրում է սոցիոլոգիական, գիտահետազոտական, կրթական կազմակերպություններին (ՍՊԸ, ՀԿ, ՊՈԱԿ և այլն) և/կամ հետազոտական խմբերին գնառաջարկ ներկայացնելով մասնակցել հետազոտություն կատարելու մրցույթին:

Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն- ՍԻՎԻՏԱՍ հասարակական կազմակերպությունը ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ 2014-2015 թթ իրականացնում է «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել ժողովրդավարության և մարդու իրավունքի մշակույթի և կարողությունների ձևավորումը հայաստանյան հանրակրթական դպրոցներում:

Ծրագրի շրջանակներում նախատեսում է ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցներում անցկացնել երկու հետազոտություն 2014թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել ժողովրդավարական կառավարման ոլորտում Կոտայքի և Տավուշի մարզերի հանրակրթական դպրոցների վարչական աշխատողների, դպրոցական և աշակերտական խորհուրդների անդամների գիտելիքները, վերաբերմունքը, փորձառությունը և վարքը «Ժողովրդավարության և մարդու իրավունքների կրթությունը Հայաստանում» ծրագրի իրականացումից առաջ և իրականացումից հետո:

Մրցույթին մասնակցելու համար դիմող կազմակերպությունները, խմբերը պետք է ներկայացնեն ուսումնասիրության նախնական ծրագիրը (հետազոտության ընտրանքը, մեթոդաբանությունը, գործիքները – ոչ ավելի քան 2 էջ), ժամանակացույցը, գնառաջարկը, ինչպես նաև նմանատիպ աշխատանքի իրենց ունեցած փորձը:

Պահանջվող նյութերը պետք է ուղարկել info@civitasarmenia.am էլեկտրոնային հասցեին` Գնառաջարկ վերնատառով մինչև սթ. հունիսի 10-ը:
Ընտրված կազմակերպության կամ խմբի հետ կկնքվի ծառայության մատուցման պայմանագիր: