«Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը Նյուրնբերգի պետական թատրոնի թատերական-գրական նախագիծն է, որն արևելաեվրոպական երկրների հեղինակներին հրավիրում է բանավիճելու «Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմայի շուրջ:
Մրցանակը
Միջազգային մրցութային հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) առաջին տեղը գրաված ստեղծագործությանը հատկացնում է 3500 եվրո պարգևավճար:
ՀՀ մշակույթի նախարարությունը երկրորդ տեղը գրաված թատերախաղի համար սահմանում է 1500 եվրո պարգևավճար, իսկ երրորդ տեղի համար՝ 1000 եվրո:
Առաջին տեղը գրաված թատերախաղի համար մրցանակը նաև ընդգրկում է՝
- թարգմանություն գերմաներեն,
- թարգմանված տարբերակը փոխանցում բոլոր հայտնի գերմանալեզու թատրոններին,
- հրապարակային ընթերցում Նյուրնբերգում,
- հրավեր հեղինակին հրապարակային ընթերցմանը մասնակցելու համար,
- առաջնախաղի բեմադրում Նյուրնբերգի պետական թատրոնում:
Մասնակցության պայմանները
Թատերախաղի բնօրինակը ներկայացվում է հայերենով, որի հետ պետք է ներկայացվի վերջինիս թարգմանությունը՝ անգլերեն կամ գերմաներեն: Օտարալեզու տարբերակները նախատեսված են հանձնաժողովի օտարերկրյա անդամների համար՝ թատերախաղի մասին պատկերացում կազմելու նպատակով, և պետք է ներկայացվի ամբողջական, սակայն մասնագիտական թարգմանությունը պարտադիր չէ:
Հեղինակներից յուրաքանչյուրը կարող է ներկայացնել միայն մեկ թատերախաղ, որը չպետք է նախկինում բեմադրված կամ հրատարակված լինի:
Թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի «Խոսելով սահմանների մասին. Կյանքի հանդեպ վերաբերմունքը քաղաքական փոփոխությունների ժամանակաշրջանում» թեմային ու գրված լինի առավելագույնը հինգ դերասանի համար: Թատերախաղի տևողությունը պետք է լինի առնվազն 70 րոպե և չպետք է ավարտվի մեկ գործողությամբ:
Մրցույթի մասնակիցները թատերախաղի բեմադրման իրավունքները պետք է փոխանցեն մրցույթի կազմակերպիչներին սույն փաստաթղթի 3-րդ կետի համաձայն:
Բեմադրման իրավունքները
Մրցույթի բոլոր մասնակիցները կազմակերպիչներին են փոխանցում հետևյալ իրավունքները՝
- թարգմանելու և հրատարակելու ոչ բացառիկ իրավունքը (օրինակ՝ անթոլոգիայի շրջանակներում) առանց փոխհատուցման: Թատերախաղի բեսթսելլեր դառնալու պարագայում՝ հեղինակը համապատասխան չափով կօգտվի ստացված եկամուտներից:
Մասնակիցներն համաձայնում են, որ մրցանակի արժանացած թատերախաղի համար գործում է ստորև ներկայացվող կարգը՝
- հեղինակը մրցանակը ստանալու պահից մեկ տարի ժամկետով կազմակերպիչներին է փոխանցում մրցանակի արժանացած ստեղծագործության թարգմանության և հրապարակման բացառիկ իրավունքը:
- կազմակերպիչները առավելագույնը երկու տարի ժամկետով և 14 հրապարակային ներկայացման համար ձեռք են բերում պիեսի բեմականացման բացառիկ իրավունքը: Մրցույթի հաղթողը տալիս է նաև իր համաձայնությունն առ այն, որ բացի մրցանակային 3500 եվրո պարգևավճարից այլ վարձատրություն չի ստանալու:
Գործերի հանձնումը
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2015 թ. մարտի 1-ը:
Թատերախաղը ներկայացնելու համար պահանջվում են ստորև ներկայացվող փաստաթղթերը՝
- Թատերախաղի բնօրինակ տեքստը (հայերեն)
- Թատերախաղի անգլերեն կամ գերմաներեն տարբերակները
- Տեղեկություններ հեղինակի մասին անգլերեն կամ գերմաներեն (ինքնակենսագրություն), ինչպես նաև համառոտ ակնարկ թատերախաղի բովանդակության վերաբերյալ
- Սույն պայմաններին համաձայնվելու գրավոր համաձայնություն:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով`
Isabelle Schober
Staatstheater Nurnberg
Richard-Wagner-Platz 2-10
90443 Nurnberg
(ծրարի վրա խնդրում ենք նշել «Drama Contest»)
Կազմակերպիչները նաև առաջարկում են ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ contact@talkingaboutborders.eu էլ. հասցեով՝ առարկա (Subject) դաշտում նշելով «Drama Contest»:
«Խոսելով սահմանների մասին» նախագծի կայքէջում գոյություն ունի նաև հայտերի առաքման անմիջական պատուհան, որի միջոցով կարելի է հայտերն ուղիղ ներկայացնել՝http://talkingaboutborders.eu/en/submission
Կազմակերպիչները պատասխանատվություն չեն կրում կորած փաստաթղթերի համար, և ուղարկված հայտերը չեն վերադարձվում:
Պարգևատրումը և իրավական հարցերը
Մրցույթի համար ներկայացված թատերախաղերը հանձնաժողովին են ներկայացվում անանուն: Հանձնաժողովն ունի մասնագիտական համապատասխան որակավորում ունեցող հինգ անդամ, որոնցից երկուսը Հայաստանից են:
Հաղթողի անունի կհրապարակվի մինչև 2015 թ. ապրիլի վերջին՝ Երևանում կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:
Հանձնաժողովն իր որոշումը մանրամասն ձևակերպում է գրավոր քվեարկության արդյունքում: Որոշումների կայացումը հանրային քննարկման ենթակա չէ:
Հանձնաժողովի որոշումը վերջնական է:
Հեղինակի իրավունքների, թարգմանության, հրապարակման կամ բեմականացման հետ կապված տարաձայնությունների դեպքում հեղինակներն իրենց համաձայնությունն են տալիս հայցերը Գերմանիայի օրենսդրությանը համապատասխան կարգավորելու և Նյուրնբերգի դատարանում քննվելու համար: Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են անվճար, և յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր ստեղծագործությունը:
Աղբյուրը` youthcanal.do.am