2014թ. մայիսի 16-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ ռուսերեն լեզվով գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Սվետա Եղիազարյանը:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Գրական-երաժշտական միջոցառումը կրում էր “Куда уходит детство” խորագիրը, նվիրված էր մարդու ամենաանաղարտ, ամենաերանելի հասակին` մանկությանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողները:
Բացման խոսքով հանդես եկավ Ս.Եղիազարյանը` ողջունելով ներկաներին, նրանց խնդրելով իրենց ծափողջույններով աջակցել մասնակիցներին, սեղմ ներկայացնելով միջոցառման նպատակը:
Այնուհետև «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողները բեմականացրին մարդու կյանքն իր շրջաններով` ծնունդը, առաջին քայլերը դեպի մանկապարտեզ, դպրոց, Վերջին զանգ, ուսանողական տարիներ…
Ուսանողները շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրին մանկությանը նվիրված գեղեցիկ բանաստեղծություններ ու երգեր (“Детство”, “Взрослые, если грустите”, “Детский мир”, “Школьные годы”, “От улыбки”, “Куда уходит детство”, “Буквы разные писать”, “Детство, детство”, “Школьная пора”, “Надежда”, “Тополиный пух”, “Этот мир придуман не нами” и т.д.):
Միջոցառման ընթացքում հաստատվեց այն գաղափարը, որ մարդ ինչքան էլ մեծանա, հոգու խորքում միշտ էլ ձգտում է մանուկ մնալ, տրվեց “Куда уходит детство” հարցադրման պատասխանը, այն է` “Детство от нас никуда не уходит”:
Վերջում ներկաները գոհունակություն արտահայտեցին գողտրիկ միջոցառման կապակցությամբ, որը մանուկ լինելու երանելի զգացողություն պարգևեց նրանց: