Educational programme specification

Type:
Bachelor
Speciality:
011301.01.6 - Ընդհանուր մանկավարժություն
Specialisation:
011301.01.6 - Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Qualification awarded:
Մանկավարժության բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
Ծրագրի դիմորդը պետք է ունենա միջնակարգ կամ նախնական մաuնագիտական կամ միջին մասնագիտական կրթության վկայական: Ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության հաստատած Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի:
2. Programme Objectives
ՀՀ-ի հանրակրթական դպրոցների համար պատրաստել տարրական դասարանների որակյալ մանկավարժներ՝ ապագա մասնագետներին տրամադրելով մասնագիտական և գործնական գիտելիքներ, նրանց օժտելով անհրաժեշտ գործնական կարողություններով և հմտություններով, որոնք նորարական և ստեղծագործ մասնագիտական մեթոդների կիրառմամբ տարրական դպրոցի աշակերտների մոտ կապահովեն հանրակրթական չափորոշիչներով նախատեսված կրթական վերջնարդյունքների ձևավորումը:
3. Educational outcomes of the programme

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. ներկայացնելու մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի (մասնավորապես՝ սկզբնական կրթության) սկզբունքներն ու հիմնական դրույթները, կրթական նոր տեխնոլոգիաները,
    2. բացատրելու կրտսեր դպրոցականի ֆիզիկական, հոգեկան ու մտավոր զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները,
    3. սահմանելու երեխաների և ուսուցչի իրավունքներն ու պարտականությունները, մարդու և հասարակության, մարդու և շրջակա միջավայրի հարաբերությունները կարգավորող էթիկական և իրավական նորմերը,
    4. մատնանշելու ՀՀ կրթական քաղաքականությունը, կրթության բնագավառի օրենսդրությունը, նորմատիվ և իրավական ակտերը
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. պլանավորելու, կազմակերպելու, իրականացնելու, ղեկավարելու, վերահսկելու, գնահատելու կրտսեր դպրոցականների ուսումնադաստիարակչական գործընթացը,
    2. լուծելու մասնագիտական խնդիրներ, պլանավորելու և իրականացնելու հետազոտություններ, կայացնելու որոշումներ,
    3. կազմակերպելու իր աշխատանքային գործունեությունը` հենվելով կրթության բնագավառի օրենքների հիմնադրույթների վրա,
    4. վերլուծելու և գնահատելու սեփական մասնագիտական աճը, պլանավորելու հետագա մասնագիտական զարգացումը նաև ինքնակրթության ճանապարհով,
    5. մեկնաբանելու սեփական մասնագիտության էությունն ու սոցիալական նշանակությունը, դրսևորելու կայուն հետաքրքրություն,
    6. տարբերակելու դասվարի գործառույթներն այլ մասնագետների հետ համատեղ աշխատանքում:
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. կիրառելու սոցիալ-տնտեսագիտական գիտելիքները և մեթոդները մասնագիտական և հասարակական խնդիրները լուծելու ժամանակ,
    2. մայրենի և որևէ օտար լեզվով տրամաբանորեն ճիշտ փաստարկված և հստակ կառուցելու բանավոր ու գրավոր խոսք մասնագիտական հանրույթում,
    3. պահպանելու մասնագիտական էթիկայի նորմերը,
    4. ստանձնելու անձնական պատասխանատվությունը ազգի և պետության հանդեպ, իր գործունեությամբ նպաստելու ժողովրդավարական սկզբունքերի իրագործմանը, ազգային և համամարդկային արժեքների տարածմանը,
    5. կառավարելու մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր, ղեկավարելու աշխատանքային թիմ, աշխատելու թիմում և պատասխանատվություն ստանձնելու նրա անդամների մասնագիտական գործունեության համար,
    6. տիրապետելու բավարար գիտելիքների ու կարողությունների` բարձրագույն կրթության երկրորդ մակարդակում համապատասխան բնագավառում ուսումը շարունակելու համար և բացահայտելու իր կրթական պահանջմունքները և/կամ կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար,
    7. կողմնորոշվելու արտակարգ իրավիճակներում և անհրաժեշտության դեպքում ցուցաբերելու ա-ռաջին բուժօգնություն,
    8. կիրառելու ՏՀՀ-ները մասնագիտական ոլորտներում խնդիրներ լուծելու և աշխատանքները արագացնելու համար,
    9. վերլուծելու և եզրահանգումներ անելու՝ դրսևորելով քննական մտածողություն, ինչպես նաև ցուցաբերելու ստեղածագործական մոտեցում մասնագիտական ոլորտի խնդիրները բացահայտելու և տարբեր լուծումներ առաջադրելու համար:
4. Assessment methods
· Լուսապատկերաշար
· Բանավոր հարցում
· Գործնական ածշխատանք
· Թեմատիկ աշխատանք
· Կիսամյակային ամփոփիչ աշխատանք
· Թղթապանակ
· Հետազոտական աշխատանք /մասնագիտական գրականության վերաբերյալ
· Ինքնագնահատում, փոխգնահատում
· Ռեֆերատ
· Էսսե
· Խմբային ներկայացում
· Զեկուցումներ
· Ուսումնական նախագծեր
· Գրավոր կարճ հաղորդագրություններ
· Ստուգարքներ
· Քննութուններ
· Ավարտական աշխատանքի պաշտպանություն
5. Graduates future career opportunities
Բուհն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են աշխատանքի անցել դպրոցներում, կրթական կառավարչական, արտադպրոցական, արտաուսումնական հաստատություններում, զբաղեցնելով հետևյալ պաշոնները`
1. տարրական դպրոցի դասատուներ,
2. դասվարներ,
3. մեթոդիստներ,
4. ուսումնական հաստատությունների ղեկավարման քաղաքացիական ծառայության պաշտոններ:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը մագիստրատուրայում:
6. Resources and forms to support learning
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են գրադարան և գրականության էլեկտրոնային ռեսուրսներ, լաբորատորիաներ, տեխնիկական ժամանակակից միջոցներ:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Խ. Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր
Աբայի անվան Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»
8. Requirements for the academic staff
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու դասընթացի նպատակները և խնդիրները, մեկնաբանելու և պարզաբանելու դասընթացի կրթական վերջնարդյունքները և դրանց կապն ու համադրումը համապատասխան կրթական ծրագրի վերջնարդյունքների հետ,
· կիրառելու դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ և տեխնոլոգիաներ,
· կիրառելու ուսանողներին մոտիվացնող և նրանց ակտիվությունը խրախուսող մեխանիզմներ և մեթոդներ,
· սահմանելու կրթական ընդհանուր նպատակ և ջանքեր ներդնելու դրա իրականացման ուղղությամբ,
· զարգացնելու ոսանողների վերլուծական, փաստերն ու իրողությունները ընդհանրացնելու, երևույթները համակողմանիորեն գնահատելու, եզրակացություններ կատարելու և տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունները,
· կազմելու դասընթացի փաթեթ.
Հետազոտական
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· իրականացնելու գիտահետազոտական աշխատանքներ,
· վերլուծելու մանկավարժական սեփական գործունեության արդյունավետությունը,
· կիրառելու միջառարկայական և համալիր հետազոտությունների մեթոդաբանություններ,
· ճիշտ ընտրելու և համադրելու հետազոտությունների իրականացման և կիրառվող ուսուցման 4 մեթոդները.
Հաղորդակցման
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսանողի հետ հաստատելու միջանձնային և կառուցողական հարաբերություններ,
· արդյունավետ պլանավորելու դասընթացը և դասապրոցեսը, կառավարելու լսարանը, բոլոր ուսանողներին դարձնելու ուսումնական գործընթացի ակտիվ մասնակիցներ,
· հաղորդակցվելու որևէ օտար լեզվով,
· պահպանելու մանկավարժական և մասնագիտական էթիկայի կանոնները,
· պահպանելու բարձրագույն կրթության ոլորտի իրավական նորմերը,
ՏՀՏ կիրառության
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ուսումնական գործընթացում ազատ կիրառելու համակարգչային հիմնական ծրագրերը (MS Office փաթեթ՝ Word, Excel, Power-Point, Internet, e-mail ),
· պատրաստելու և ներկայացնելու լուսացուցադրություններ,
· օգտագործելու առցանց ուսուցման տեխնոլոգիաներ,
· կիրառելու Moodle հարթակը դասապրոցեսը իրականացնելու համար:
1. Մասնագիտական կարողություններ
Դասավանդողը պետք է ունակ լինի.
· ներկայացնելու և մեկնաբանելու դասավանդման ոլորտի հիմնախնդիրները և ուսումնասիրության ժամանակակից մեթոդաբանական հիմքերը,
· սահմանելու դասավանդվող դասընթաց(ներ)ի հիմնական հասկացությունները, ուսումնասիրության հայեցակարգային մոտեցումները,
· ուսուցման գործընթացում ստեղծելու միջառարկայական կապեր,
· ձևակերպելու դասավանդվող առարկայի ոլորտում խնդիրներ, ընտրելու անհրաժեշտ ուսումնական նյութեր և ուսուցման միջոցներ,
· կիրառելու ոլորտի խնդիրների ուսումնասիրման մեթոդական առաջավոր փորձը և դրսևորելու ստեղծագործական մոտեցումներ,
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական գործունեություն
· Որակավորման կամ գիտական աստիճանի առկայություն դասավանդվող դասընթացի/մոդուլի ոլորտում:
· Գիտական աստիճանի և կոչման առկայություն/ցանկալի է բակալավրատում, պարտադիր՝մագիստատուրայի համար / :
· Հետազոտական աշխատանքների առկայություն մանկավարժության կամ դասավանդվող
դասընթացի /մոդուլի ոլորտում:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովների:
Գիտամանկավարժական կամ պրակտիկ աշխատանքի փորձ
· Գիտական կամ մանկավարժական աշխատանքի փորձառություն՝ բացի «դասախոս» տարակարգի համար (նվազագույնը 3 տարի),
· Մասնակցություն որակավորման բարձրացման դասընթացներին վերջին 5 տարիների ընթացքումֈ
· Մասնագիտական պրակտիկ գործունեության փորձառություն /ցանկալի է/:
9. Additional information about the programme
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից:
©2025 All rights reserved.