2021թ. սեպտեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական որոշ ստորաբաժանումների ղեկավարներ՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփում (զեկուցող՝ Ն.Առուշանյան, ֆակուլտետների դեկաններ):
  2. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին (զեկուցող՝ Մ.Ճաղարյան):
  3. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին (զեկուցողներ՝ Ն.Գրիգորյան, Հ.Մովսեսյան, Ա.Եգանյան):

Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ զեկուցող Ն.Առուշանյանը մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարվա II կիսամյակում քննաշրջանին մասնակցել է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի 398, հեռակա ուսուցման 1-4-րդ կուրսերի 483 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով (հեռակա ուսուցման) 1-ին կուրսի 24 ուսանող:

Ընդհանուր առմամբ քննաշրջանին մասնակցել է 905 ուսանող (881-ը՝ բակալավրի, 24-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով), որոնցից անվճար ուսուցմամբ՝ 116, վճարովի ուսուցմամբ՝ 789 ուսանող:  

2020-21 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ հեռացման են ներկայացվել առկա ուսուցման 5, հեռակա ուսուցման 32 ուսանողներ:

Քննաշրջանից մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեն առկա ուսուցման 5, հեռակա ուսուցման 29 ուսանողներ:

Որոշվեց՝

  1. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ Ն.Առուշանյանի զեկուցումն ընդունել ի գիտություն,
  2. տնօրենության նիստում ներկայացված ուսանողներին սահմանված կարգով հեռացնել մասնաճյուղից:

Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին իր զեկուցման մեջ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ 2021թ. սեպտեմբերի սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներին հանձնարարվել էր կազմել իրենց աշխատանքնային պլանները: Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը դեռևս ընթացքի մեջ է և չի հաստատվել գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի առաջարկով ստորաբաժանումներն իրենց՝ 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլանները պետք է կազմեին ըստ ընթացիկ գործառույթների և նախկին ռազմավարական պլանով չիրականացված խնդիրների: Ստորաբաժանումներն (բացառությամբ ՏՀՍԶ բաժնի) արդեն կազմել և ուղարկել են իրենց աշխատանքային պլանները, որոնք շտկումներից հետո ներկայացվել են տնօրենի հաստատմանը: ՏՀՍԶ բաժինն իր աշխատաքային պլանն ավարտուն տեսքի կբերի մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը:

Որոշվեց՝  ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին Մ.Ճաղարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:

Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին զեկուցեցին ՌԾ-ի երեք ոլորտների պատասխանատուներ Ն.Գրիգորյանը, Հ.Մովսեսյանը և Ա.Եգանյանը:

Առաջին ոլորտի կապակցությամբ Ն.Գրիգորյանը նշեց, որ հիմնական աշխատանքներն արդեն իրականացվել են, և վերջնական խմբագրման ենթակա տարբերակն ուղարկվել է տնօրենին:

Երկրորդ և երրորդ ոլորտների պատասխանատուներ Հ.Մովսեսյանը և Ա.Եգանյանը ներկայացրին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսում են փոքր խմբերով հանդիպել և սեղմ ժամկետներում ավարտել ծրագրի մշակման աշխատանքները:

Այդ հարցի հետ կապված՝ պարոն Մակարյանը նշեց, որ մշակման աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է հետևողական լինել, որ գործողությունների վերջնարդյունքները լիովին բխեն ներկայացված քայլերից, իսկ  կառուցվածքային առումով նպատակահարմար է խնդիրների վերջնարդյունքները ներկայացնել հավակնությունների տեսքով:

Տնօրենի կողմից առաջարկվեց շաբաթական առնվազն 1 անգամ հավաքվել ՌԾ-ի մշակման համար ձևավորված փոքր խմբերով, որպեսզի միչև ս.թ. հոկտեմբերի վերջը հնարավոր լինի ավարտել ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները:

Որոշվեց՝  ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին Ն.Գրիգորյանի, Հ.Մովսեսյանի և Ա.Եգանյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն:

 

 

 

Spread the article
©2024 All rights reserved.