- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ տնօրենության ընդլայնված նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2021թ. սեպտեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ, որը նախագահում էր Ա.Մակարյանը, մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին վարչական որոշ ստորաբաժանումների ղեկավարներ՝ Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը, «Տավուշ» հետազոտական կենտրոնի ղեկավար Հ.Մովսեսյանը, Արտաքին կապերի բաժնի վարիչ Ա.Եգանյանը:
Տնօրենության նիստում քննարկվեցին օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
Առաջին հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման համակարգերի քննաշրջանի ամփոփման վերաբերյալ զեկուցող Ն.Առուշանյանը մասնավորապես նշեց, որ 2020-2021 ուստարվա II կիսամյակում քննաշրջանին մասնակցել է բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 1-3-րդ կուրսերի 398, հեռակա ուսուցման 1-4-րդ կուրսերի 483 ուսանող, մագիստրոսի կրթական ծրագրով (հեռակա ուսուցման) 1-ին կուրսի 24 ուսանող:
Ընդհանուր առմամբ քննաշրջանին մասնակցել է 905 ուսանող (881-ը՝ բակալավրի, 24-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրով), որոնցից անվճար ուսուցմամբ՝ 116, վճարովի ուսուցմամբ՝ 789 ուսանող:
2020-21 ուստարվա II կիսամյակի քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ հեռացման են ներկայացվել առկա ուսուցման 5, հեռակա ուսուցման 32 ուսանողներ:
Քննաշրջանից մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունեն առկա ուսուցման 5, հեռակա ուսուցման 29 ուսանողներ:
Որոշվեց՝
Երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին իր զեկուցման մեջ Մ.Ճաղարյանը մասնավորապես նշեց, որ 2021թ. սեպտեմբերի սկզբին ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումներին հանձնարարվել էր կազմել իրենց աշխատանքնային պլանները: Հաշվի առնելով, որ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2021-2026 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի մշակումը դեռևս ընթացքի մեջ է և չի հաստատվել գիտական խորհրդի կողմից՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանի առաջարկով ստորաբաժանումներն իրենց՝ 2021թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատանքային պլանները պետք է կազմեին ըստ ընթացիկ գործառույթների և նախկին ռազմավարական պլանով չիրականացված խնդիրների: Ստորաբաժանումներն (բացառությամբ ՏՀՍԶ բաժնի) արդեն կազմել և ուղարկել են իրենց աշխատանքային պլանները, որոնք շտկումներից հետո ներկայացվել են տնօրենի հաստատմանը: ՏՀՍԶ բաժինն իր աշխատաքային պլանն ավարտուն տեսքի կբերի մինչև ս.թ. հոկտեմբերի 2-ը:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի ստորաբաժանումների աշխատանքային պլանների կազմման մասին Մ.Ճաղարյանի զեկուցումն ընդունել ի գիտություն:
Երրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին զեկուցեցին ՌԾ-ի երեք ոլորտների պատասխանատուներ Ն.Գրիգորյանը, Հ.Մովսեսյանը և Ա.Եգանյանը:
Առաջին ոլորտի կապակցությամբ Ն.Գրիգորյանը նշեց, որ հիմնական աշխատանքներն արդեն իրականացվել են, և վերջնական խմբագրման ենթակա տարբերակն ուղարկվել է տնօրենին:
Երկրորդ և երրորդ ոլորտների պատասխանատուներ Հ.Մովսեսյանը և Ա.Եգանյանը ներկայացրին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսում են փոքր խմբերով հանդիպել և սեղմ ժամկետներում ավարտել ծրագրի մշակման աշխատանքները:
Այդ հարցի հետ կապված՝ պարոն Մակարյանը նշեց, որ մշակման աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է հետևողական լինել, որ գործողությունների վերջնարդյունքները լիովին բխեն ներկայացված քայլերից, իսկ կառուցվածքային առումով նպատակահարմար է խնդիրների վերջնարդյունքները ներկայացնել հավակնությունների տեսքով:
Տնօրենի կողմից առաջարկվեց շաբաթական առնվազն 1 անգամ հավաքվել ՌԾ-ի մշակման համար ձևավորված փոքր խմբերով, որպեսզի միչև ս.թ. հոկտեմբերի վերջը հնարավոր լինի ավարտել ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքները:
Որոշվեց՝ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2021-2026 թթ. ռազմավարական ծրագրի մշակման ընթացքի մասին Ն.Գրիգորյանի, Հ.Մովսեսյանի և Ա.Եգանյանի զեկուցումներն ընդունել ի գիտություն: