General information
Date
30 April, 2022
Document type
Կարգ
Accepting person
Scientific advice
Document number
59/1
Document Status
Works
Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետև` կարգ) սահմանում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև` ԵՊՀ ԻՄ կամ մասնաճյուղ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնները։
Կարգը ներառում է ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգերը, գիտելիքի ստուգման և գնահատման համակարգը, ակադեմիական առաջադիմության չափանիշները և այլն։
Կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին, ԵՊՀ-ի ԻՄ-ի կանոնադրությանը, ԵՊՀ-ի «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ին համապատասխան: