Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              30 Ապրիլ, 2022
          Փաստաթղթի տեսակ
              Կարգ
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Փաստաթղթի համար
              59/1
          Կարգավիճակ
              Գործում է
          Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը (այսուհետև` կարգ) սահմանում է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի (այսուհետև` ԵՊՀ ԻՄ կամ մասնաճյուղ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնները։ 
- Կարգը ներառում է ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացակարգերը, գիտելիքի ստուգման և գնահատման համակարգը, ակադեմիական առաջադիմության չափանիշները և այլն։ 
- Կարգը մշակվել է «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին, ԵՊՀ-ի ԻՄ-ի կանոնադրությանը, ԵՊՀ-ի «Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ»-ին համապատասխան: