General information
Date
30 April, 2021
Document type
Կարգ
Accepting person
Scientific advice
Document number
52/2
Document Status
Works
Heading image
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կրթական ծրագրերի մոնիթորինգի եվ վերանայման կարգ

Ընդհանուր դրույթներ 

  1. Սույն կարգով կանոնակարգվում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի մոնիթորինգի և պարբերական վերանայման գործընթացները: 

  2. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի (այսուհետ՝ ԵՊՀ ԻՄ) կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգը (այսուհետ՝ կարգը) մշակվել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի, ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությունների, ԵՊՀ ԻՄ 2016-2020 զարգացման ռազմավարական ծրագրի, Կրթության որակի բնագավառում ԵՊՀ ԻՄ քաղաքականության, ԵՊՀ կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի (27.06.2019, ԵՊՀ ԳԽ) հիման վրա: 

  3. ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման գործընթացները որակի ներքին ապահովման գործընթացներ են և կրթական ծրագրերի իրականացման փուլում` դրանց որակի ապահովման և շարունակական բարելավման հիմնական մեխանիզմներից: 

  4. Կարգը սահմանում է ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և պարբերական վերանայման գործընթացների նպատակները և խնդիրները,դրանց ներկայացվող հիմնական պահանջները, կիրառվող ընթացակարգերը, հիմնական դերակատարներին և համապատասխան ժամանակացույցերը: 

  5. Ծրագրերի ընթացիկ մոնիթորինգն իրակացնում են ԵՊՀ ԻՄ ֆակուլտետները` երկամյա պարբերականությամբ, իսկ վերանայումը համաբուհական գործընթաց է, որի իրականացման պարբերականությունը որոշվում է սույն կարգով:

©2025 All rights reserved.